Հետևանքներն անկախատեսելի են լինելու. Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՂՀ Նախագահից, վարչապետից, ԱԺ պատգամավորներից հետաքրքիր պատմություններ լսեցինք ռազմաճակատի այն հատվածներից, ուր առայժմ չենք հասցրել լինել։ Շատ տպավորիչ էր Չաղլիկի (իմ որակումն է) պատմությունը։ Զինվորն այնքան չաղ է լինում, որ չի կարողանում մտնել տանկի մեջ։ Իրանը դուրս է մնում տանկից։ Եվ այդպես գնում են մարտի։ Մինչ հակառակորդը կհասկանար, որ եկողը սատանա չէ, սովորական զինվոր է, տասնյակ զոհեր է տալիս։ Հերոսացած Չաղլիկը ողջ առողջ վերադառնում է, ապացուցելով, որ, այնուամենայնիվ, նասովորական զինվոր չէր։ Մեկ այլ տեղ խրամատում տեսնում ենք հոր և որդու։ Ժամանակին հայրն ամեն ինչ արել է, որ տղային բանակից ազատի։ Եվ ազատել էր։ Իսկ հիմա կամավոր կռվում էին։ Տեսանք նաև մի 60-ամյա մարդու, որն առաջին անգամ ճակատ էր եկել սրտի վիրահատությունից հետո։ Այս ամենը հուզիչ է, ոգևորում է։ Բայց մեզ նոր ավարայրեր պետք չեն. մեզ կոնկրետ հաղթանակ է պետք։ Մենք ընդամենը փոքրիկ ճակատամարտ ենք հաղթել, բայց ոչ պատերազմը։ Կարող ենք հաղթել 10 ճակատամարտում, բայց պարտվել 11-ում ու ….։ Ու պետք է խոստովանել, որ մեր բանակի հույսը միայն հերոսությունը չպետք է լինի։ Լուրջ խնդիրներ կան այն էլ ավելի լավը դարձնելու։ Մեր զինվորը պետք է ավելի լավ զինված լինի։ Մի քանի հարյուր մլն դոլարի հարց է։ Եվ այստեղ է, որ ՀՀ իշխանությունները մեծ թերացումներ ունեն։ Վերջին 8 տարիներին երկրի բյուջեն 2.7 մլրդ դոլարից դարձել է 2.5 մլրդ դոլար։ Պետք չէ, անվերջ զառանցել թշնամու նավթային ու խավիարային ռեսուրսների մասին, թնկթնկալ Ադրբեջանին ռուսների տված զենքերից։ Բավական էր, որ մեր բյուջեն այս ընթացքում չպակասեր։ Ի դեպ, պետությունը նորմալ կառավարելու դեպքում դժվար չէ այնպիսի արսենալի կուտակումը, որը թյուլ կտա գոնե մեկ անգամ ոչնչացնելու Ադբեջանը։ Հոգ չէ, թող Ադբեջանը կարողանա 10 անգամ մեզ ոչնչացնել։ Պետք չէ նաև առասպելներ պատմել ռուսական օգնության մասով։ Քննադատել պետք է, բայց առայժմ Ադրբեջանը ռուսական ռազմավարական զենքերից (Սմերչ, Սոլնցեպեկ) մեզ վրա էպոզոդիկ կրակ է բացել։ Առաջարկում ենք կազմակերպել «Հաղթանակ» փոխառություն՝ 5-6 ամիս շարունակ յուրաքանչյուրս կարող է պետական արժեթղթեր գնել աշխատավարձի 10%-ի դափով։ Իհարկե, իշխանությունների խնդիրն է նաև «խոսել» օլիգարխների հետ։ Լա՞վ էր որ մենաշնորհ եք, հարկ չէիք տալիս։ Ժամանակն է իրար գալու։ Ժամայնակն է վերացնելու մաքսազերծման այն համակարգը, որը պետական ռեկետ է։ Ժամանակն է վերջ տալու մոլիբդենի ու պղնձի վաճառքը օֆշորների միջոցով։ Ժամանակն է հաստաքսակներին արգելել եկեղեցիներ կառուցել՝ չմուծած հարկերը թաքցնելու նկատառումով։ Սերժ Սարգսյանը պետք է restart անի։ Եթե 1-2 ամսում այն չեղավ, հետևանքներն անկախատեսելի են լինելու:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am