Հրազդանը կիրակի նոր քաղաքապետ կընտրի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր: Կոտայքի մարզկենտրոնում առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Իհարկե, անցած տարիներին եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են, սակայն նրանց մրցակիցներն ընդդիմադիր թեկնածուներ չեն եղել, այլ ընդամենն ունեցել են ընդդիմադիր կուսակցությունների որոշակի աջակցություն: Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և նախկին ՕԵԿ-ական, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Հիմնական պայքարն ընթանում է երկու թեկնածուների` Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի միջև: Տեղեկացնենք, որ Միքայելյանի շտաբի կողմից երեկ կազմակերպած նախընտրական հանրահավաքում ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը: Վերջինս քաղաքապետարանի գործող պաշտոնյա լինելով հանդերձ՝ հրազդանցիներին կոչ է արել չվախենալ ու քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին: Քաղաքապետարանի պաշտոնյան փաստել է, որ Արամ Դանիելյանը տարիներ շարունակ մսխել է Հրազդան քաղաքի բյուջեն և քաղաքը հասցրել քայքայման եզրին` քաղաքապետարանի աշխատակիցների հետ հաճախ խոսելով սեռական բնույթի հայհոյանքներով: Տեղեկացնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից մի քանի ժամով վերադարձել էր նաև Սասուն Միքայելյանը` հրազդանցիներին չվախենալու իր վերջին կոչը հնչեցնելու համար: Նա գիշերը կրկին մեկնելու է սահման: Իսկ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել նախընտրական շտաբը»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am