Լարված իրավիճակ Կոտայքի մարզում

Այսօր՝ հունիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզոմ: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի , որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:

Ինչպես Նոր Գեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սաղ աշխարհը երեխաների համար խաղահրապարակներ է ստեղծում, եղած խաղահրապարակներն էլ արդիականացնում են խաղային կոնստրուկցիաներով, իսկ մեր մոտ նախկին գյուղապետը, չգիտես ինչ-ինչ հիմունքներով, մեր հանրակացարանի բակային տարածքը, որը օգտագործում ենք որպես խաղահրապարակ, ինչ-որ մարդկանց է սեփականության իրավունքով հանձնել:

Մենք դիմում ենք Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որտեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հուշի, որ նա հետամուտ լինի, որպեսզի այս հատվածում երեխաները խաղահրապարակի հաշվին ավտոտնակներ չկառուցվեն, էլ չենք ասում՝ եթե արտակարգ դեպքեր լինեն, այդ թվում՝ հրդեհ, ինչպես են տարհանելու մարդկանց, ինչպես են հրշեջները աշխատելու: Բա էդ նախկին գյուղապետը, որ թույլտվություն է տվել, հեչ մտքով չի անեցել, որ նման բան տալուց առաջ պետք է ուղեղով մտածեր:

Էլի գոհ ենք, ներկա գյուղապետ Վարդան Պապյանից, ով լինելով արձակուրդում, մեր ահազանգով դեպքի վայր ուղարկեց Նոր Գեղի գյուղապետարանի հողաշինարարության բաժնի ավագ մասնագետ Արսեն Մկրտչյանին, ովքեր ժամանակավոր կասեցրեցին ավտոտնակների կառուցումը նշված հատվածում: Ուզում ենք հավատանք, որ ոչ միայն չեն կառուցվի այդ ավտոտնակները, այլև խաղահրապարակը կբարեկարգվի և մեր երեխաներն էլ մյուս թսղերի երեխաների նման խելքը գլխին խաղահրապարակ կունենան»: Բնակիչներն ասում ին նաև, որ եթե հարցը չլուծվեց, իրենք ստիպված այնպիսի ակցիաներ են անելու, ինչպիսի ակցիաներ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարի առաջ, քանի որ վստահ ենք, որ նման ձևով խնդիրը հնարավոր կլինի լուծել:

Բակում հավաքված երեխաներն էլ անընդհատ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»: 

դիտվել է 1181 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am