ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են կառուցվածքային փոփոխություններն ու նշանակումները: Մեր տեղեկություններով՝ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը տեղափոխվել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ: Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ է նշանակվել Արտակ Անդրեասյանը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
