Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 2.5 միլիոնի
Թուրքիայի ներքին գործերի նախարարության փախստականների վարչության պետ Աթիլլա Թորոսը հայտարարել է, որ երկրում սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոն 523.554-ի, որոնցից 279.574-ը գտնվում է ներգաղթյալների համար հիմնված ճամբարներում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 813.599 փախստական էլ ապաստանել է Եվրոպայում: «Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Vatan» թերթին, գրում է՝ Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թորոսը հայտնել է, որ բազմաթիվ փախստականներ մահանում են Միջերկրական ծովում վերջիններին տեղափոխող լաստանավերի խորտակման հետևանքով: «Ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցնեի` միջերկրածովյան ջրերում 2014 թվականին մահացել է 3.279, իսկ 2015-ին` 3.771 փախստական»-, ասել է թուրք պաշտոնյան՝ արձանագրելով, որ փաստորեն Միջերկրական ծովը փախստականների համար վերածվել է գերեզմանոցի:
