Մեր ներքին լարվածությունից ադրբեջանցիներն ու թուրքերն են հրճվում. Դավիթ Բաբայան


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ամուր լինի մեր հայկական համախմբվածությունը, միասնականությունը։ Այստեղ առանձնակի կարևորություն ունի Արցախը։

Արցախը խորհրդանշում է մեր հաղթանակները, մեր միասնականությունը, մեր իդեալները, ու, հատկապես, Արցախից եկող ցանկացած ազդակ միմիայն պետք է այս ուղղությամբ հնչեցվի, նույնը նաև պետք է հնչի Հայաստանից ու Սփյուռքից։

Կարող են լինել տարբեր կարծիքներ, ամեն մեկն իր ձևով է ներկայացնում իր դիրքորոշումը, մեկը դա անում է զուսպ, մյուսը, ցավոք, ոչ պարկեշտ ձևով, բայց պետական կառույցներում պարտավոր են բոլորը պահպանել ազգային գաղափարախոսությունը, մեր համազգային տեսլականի հարցում բոլորս պետք է լինենք միասնական։ Հայոց պետականության ամրության պահպանման հիմքը մեր միասնականությունն է։ Որևէ անձնական վիրավորանք՝ ուղղված մեկմեկու, ճիշտ չէ, անկախ նրանից, թե դա որտեղի՞ց է հնչում՝ Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Ես չեմ ընդունում, երբ տարբեր մարդիկ «ֆեյսբուքներում» ինչ-որ անընդունելի մտքեր են արտահայտում, մեկմեկու հանդեպ վիրավորանքներ, մեղադրանքներ ուղղում, առավել ևս դրանք անթույլատրելի են պետական կառույցներ ներկայացնողներին։ Սակայն ստացվում է, որ նրանք սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց անձնական մոտեցումները ու դա հրամցնում այնպես, իբրև թե, իրենց հետևում կանգնած է պետությունը, բայց նման բան չի կարող լինել։ Սա է խնդիրը։ Բոլորս պետք է լինենք չափազանց զգուշավոր։ Մեր ներքին լարվածությունից ադրբեջանցիներն ու թուրքերն են հրճվում։

Ասել եմ ու կրկնում եմ, մեր միասնականությունը պետք է պահպանենք։ Դրա համար պետք է աշխատենք պառակտիչ գաղափարների դեմ։ Կարծում եմ՝ ներքին պառակտումներին վերջ տալու համար պետք է աշխատենք դեռևս մանկապարտեզից, հասնենք դպրոց ու համալսարան, պետք է ակտիվ գործեն մեր լրատվամիջոցները։ Ժամանակն է, որ պետությունը խիստ վերաբեմունք ցուցաբերի պառակտիչ հայտարարություններ հնչեցնողների նկատմամբ, նմանները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։ Եվ ես կոչ եմ անում մեր իրավաբաններին, օրենսդիրներին աշխատել նման օրենքի ստեղծման ուղղությամբ՝ ազգային երկպառակտում քարոզողները պետք է պատժվեն»։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am