Հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին. Նազիկ Ավդալյան
Ինչպես արդեն հայտնել ենք, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ ավարտվեց կանանց 69 կգ քաշայինների պայքարը: Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը 6 տարվա դադարից հետո նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: «Հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին: Մենք ձեզ հետ ենք»,- ասաց Նազիկը` հաղթանակ տանելուց հետո:
