Հայաստանում անկայունության օջախներ են ձեւավորվում

Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի՝ Շանթ հեռուստաընկերությանը հետ հարցազրույցում հնչեցրած այն հայտարարությունը, որ ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացնել համամասնական ընտրակարգով եւ պայքարը պետք է գնա կուսակցությունների միջեւ: Մակեյանը հիշեցնում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո իրենց կուսակցության տարաած հաղորդագրությունը, որով արձանագրել էին հեղափոխության առաջին հաղթանակը.<<Մենք արձանագրեցինք, որ հեղափոխությունը պարտվեց նախկին քրեաօլիգարխիկ համակարգին>>:

-Պարոն Մակեյան, ինչ է նշանակում այդ հայտարարությունը, արդյոք իշխանությունը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի օգտագործմամբ փորձելու է նվածել համայնքները:

-Ես ողջունում եմ այդ հայտարարությունը, քանի որ Հայաստանում որպես կանոն ՏԻՄ ընտրությունները վերածվել են ծանոթ, բարեկամի, թաղային հեղինակությունների ընտրություն: եւ ճիշտ , որ պայքարը տանել ոչ թե անհատների, այլ կուսակցություննրի միջեւ: Բայց մինչեւ դրան հասնելը պետք է նա կայանան կուսակցությունները, որովհետեւ քսան տարի շարունակ կուսակցություներն իմիտացիոն բնույթ են կրել:

-Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը նույպես մեկ անձի վրա ձեւավորած թիմ է եւ եթե չկա իր անունը, ինչ թեկնածու էլ ուզում է լինի, չի կարող հաղթել:

-Անձ-կուսակցությունը Հհայաստանի վերջին տասնամյակների հիվանդությունն է, դրա համար եմ ասում, որ քաղաքական դաշտի կայացման համար պետք է նախ կայանան կուսակցությունները: Իմ Կարծիքով ՔՊ-ում բավարար կորիզ կա, որպեսզի դառնա լուրջ կուսակցություն, նայած թե ինչպես կաշխատեն իրենք, ինչ զարգացման ուղի կբռնեն, չի բացառվում, որ գնան այն ճանապարհով, որը ՀՀԿ-ն: Ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ն ունեն 300 հազար անդամ, հիմա 3 հազար էլ չկան:

-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դաշտը սեւի ու սպիտակի բաժանելը, սեւ համազգեստավորների փնտրտուքը թույլ կտա՞, որ քաղաքական դաշտը կայանա:

-Ես սեւ շորերի մասին հայտարարությունից հասկացա, որ նման օպերատիվ տեղեկություն կա, եւ մենք տեսանք, որ խոսքը Ադեկվատների մասին է, հինգերորդ շարասյան:

-Իշխանությանն ով քննադատում է, հինգերրորդ շարասյուն է, պետք է իշխանությանն ընդդիմություն, թե՞ ոչ:

-Մենք, այո, ընդդիմություն չենք, մենք աջակցել ենք հեղափոխությանը եւ հիմա էլ մեր քննադատություններով փորձում ենք մատնանշել իշխանության սխալները, հստակ ասում են՝ որտեղ է վրիպակը, որտեղ են սխալվել: Այնպես չէ, որ մենք չենք քննադատում, բայց այդ Ադեկվատ ասածը ոչ քաղաքական միավոր է, ոչ էլ, դա հայհոյանք է:Հայաստանում չկա ընդդիմադիր բեւեռ, բեւեռի ձեւավորման հայտ են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, դա հինգերորդ շարասյունն է, ընդդմադիր բեւեռ չէ: Հայաստանում կա իշխանություն եւ կա հինգերորդ շարասյունը իր բրիգադաներով, որոնք երկրում անկայունության օջախներ են ձեւավորում: եւ աղճատում քաղաքական դաշտը: Որպեսզի կայանա քաղաքական դաշտը, պետք է անհապաղ փոխել Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը, սրանք են քաղաքական դաշտի կայացման նախապայմանները:

Հարցազրույցը՝Անի Սահակյանի

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am