ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատողությունն ինձ համար օրենք է: Այս մասին ասել է Չեչնիայի նախագահի ժ.պ. Ռամզան Քադիրովը՝ մեկնաբանելով «ուղիղ կապի» ժամանակ Պուտինի կողմից իր անվան հիշատակումը:
Ինչ վերաբերում է Միխայիլ Կասյանովի հետ լուսանկարին, ապա, Քադիրովի խոսքով, դա կատակ էր: «Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատողությունն ինձ համար օրենք է, որը ես անհապաղ կկատարեմ»,- գրել է Քադիրովը Instagram-ում:
Նշենք, որ «ուղիղ կապի» ժամանակ Պուտինին լրագրող Սերգեյ Դորենկոն հիշեցրել էր, որ ընդդիմադիրներին ժողովրդի թշնամի են անվանում: Պուտինը դրան պատասխանել էր, որ հասկանում է, թե ում մասին է խոսում լրագրողը: Քադիրովն ու տարածաշրջանների մյուս ղեկավարները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունք ձեւավորելիս:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը