Գործ եմ ունենալու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ. Փաշինյան
Կոտայքի մարզի Հրազդանում քաղաքում կայացել է քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը: Հանրահավաքը վարել է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտարարեց, որ Հրազդանում ընտրակաշառք բաժանելու դեպքեր են գրանցվել, որի մասին ահազանգերին, սակայն, ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել եւ ընթացք չի տվել: «Ոստիկանության էս պահվածքի համար ես գործ եմ ունենալու ոչ թե ռեգիոնալ վարչության կամ քաղաքի ոստիկանության հետ, այլ ես անձամբ գործ եմ ունենալու Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հերիք ա՝ դերասանություններ անեք, թատրոններ խաղաք: Հանցավորության դեմ պայքարում եք, էդ սերմացու գողացող մկների դեմ պայքարեք, որոնք բանակի թիկունքում մարդկանց ծախու են ուզում դարձնել: Բայց ես հավատում եմ Հրազդանի ժողովուրդը, հայ ժողովուրդը չի ծախվի»,-ասել է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը:
