Բնական է, որ ես պիտի պաշտպանեմ Սասուն Միքայելյանին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հավատում է, որ հրազդանցին իր քվեն տալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  Սասուն Միքայելյանին: «Սասուն Միքայելյանը քաղաքապետի ընտրություններում հաղթելու խնդիր չունի, ինքը հաղթել է վախը, մահը, ապացուցել է, որ հայրենիքին է ծառայել: Հավատում եմ, որ հրազդանցին էլ է ապացուցելու, իր քվեն տալու է Սասուն Միքայելյանին ու Սասունը դառնալու է Հրազդանի քաղաքապետ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Հրազդանում Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքին ասել է Արամ Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նշել է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունի, անձնականինց զատ: «Բնական է, որ ես պիտի պաշտպանեմ Սասուն Միքայելյանին, որովհետեւ ինքն իմ ավագ եղբոր ընկերն է, իմ եղբորից հետո ինքն ինձ եղբայրություն է արել, իմ նեղին, իմ լայնին իմ տխրությունն ու ուրախությունը կիսել է: Բայց կան նաեւ օբյեկտիվ այլ պատճառներ, պետք է ի վերջո վերականգնվի եղբայրության, հավասարության եւ արդարության սկզբունքը»,-ասել է Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հրազդանցիներին համախմբման կոչ է անելու, սակայն, ըստ նրա, «ընտրակաշառք բաժանողի» շուրջ չեն համախմբվում: «Սասուն Միքայելյանի նման անհատի հանդեպ դուք էս ի՞նչ եք անում: Եթե դու փող ես բաժանում, ո՞նց կարելի է քո շուրջ համախմբվել, դու չես հարգում քո երկիրը, քո պետությունը: Հո, Բրեժնեւ չեք դառնալու, հո 17 տարի չեք իշխանավարելու՞, մինչեւ ունքերիդ մազերը գա, մտնի աչքերդ»,-ասել է Արամ Սարգսյանը:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am