Ի՞նչ քաղաքական գին է ուզելու Մոսկվան Երևանից

«Փաստ»-ը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,-թերթերից մեկի հետ զրույցում ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։

Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։ «Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։

Նման կերպով է իրեն դրսևորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։ Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, և ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման և գների ձևավորման հարցում»,- ասել է նա։

Ռուսական քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ սկզբում փորձագիտական, լրատվական մակարդակով ստեղծվում է համապատասխան ֆոն, այսպես կոչված՝ «զոնդաժ» է արվում, որին հաջորդում են իշխանության կոնկրետ քայլերը։ Այս հարթության վրա Մարտինովի հարցազրույցն ամենևին էլ միակը չէ, համենայն դեպս՝ Մոսկվայից բազմաթիվ առիթներով հնչում են տեսակետներ, որ գազի գինը կարող է թանկանալ՝ համաշխարհային միտումները հաշվի առնելով։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Մոսկվայի, այսպես ասած, «գազային» քաղաքականության հիմնական բաղադրիչն ամենևին էլ շուկայական հարաբերությունները չեն, ու շատ դեպքերում գազի գնի ձևավորման հարցում ավելի մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործոնները։

Հիմա գանք փաստերին ու այն իրողություններին, որոնք գոյություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում, մասնավորապես՝ գազի սակագնի շուրջ։ Տարվա սկզբին սահմանի վրա Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացավ, սակայն հասարակությունն իր մաշկի վրա չզգաց դրա հետևանքները. «Գազպրոմ Արմենիան» ծախսերը վերցրեց իր վրա, սակայն ինքնին հասկանալի է, որ դա խնդրի լուծում չէ՝ երկարաժամկետ կտրվածքով, այլ խոսքով՝ Մոսկվան կարճ ժամանակի համար քաղաքական ժեստ արեց Երևանին։

Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Ի՞նչ է լինելու Հայաստան մատակարարվող գազի գնի հետ, այն թանկանալո՞ւ է, թե՞ մնալու է նույնը։

Այս հարցերի պատասխանները որևէ մեկը չգիտի։ Կառավարությունը շարունակ տեղեկացնում է, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են (կամ մոտենում են ավարտական փուլին), հավաստիացնում է, որ այս տարի սպառողները կվճարեն գոյություն ունեցող սակագներով։ Դատելով հայկական ու ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունից՝ գազի թեման առանցքայինն է եղել Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման օրակարգում։

Կողմերը, ըստ ամենայնի, վերջնական լուծումների չեն եկել, ու հարցը որոշակի հանգուցալուծում կստանա միայն հոկտեմբեր ամսին, երբ Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահը՝ ԵՏՄ գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ու եվրասիական տարածքում պետք է գործեն գազի գնագոյացման որոշակի միասնական կանոններ, այլ խոսքով՝ դաշնակից Ռուսաստանը չպետք է անի գործողություններ, ինչի հետևանքով կարող է կոտրվել մեր երկրում հայտարարված տնտեսական հեղափոխության տեմպը։

Այս դիրքորոշումը, անշուշտ, մոտիվացված է, սակայն փաստ չէ, որ դրա հետ Մոսկվայում հաշվի կնստեն։ Երևանի հավատարմության ժեստերը տակավին համարժեք արձագանք չեն գտնում Մոսկվայում, որտեղ հստակ պատկերացում չունեն, թե ուր է գնում Հայաստանը՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության քաոտիկ, հաճախ՝ հակասական բնույթը, ինչպես նաև այն անկանխատեսելի զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանի ներսում։

Պատահական չէ, որ ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում դոմինանտ է այն կարծիքը, թե գազի սակագնի առաջիկա ոչ մեծ բարձրացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։

Բացարձակապես փաստ չէ, որ Մոսկվան գազի գինը Հայաստանի համար անփոփոխ է թողնելու կամ իջեցնելու է՝ մեր տնտեսության ամրապնդմանը կամ գործող իշխանության դիրքերն ամրապնդելու նպատակով։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ գին ունի, ու այս դեպքում՝ հետաքրքիր է, թե Մոսկվան ինչ քաղաքական գին է ուզելու Երևանից՝ «գազային» քաղաքականությունը դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխանեցնելու համար։ Հիմա թերևս վաղ է կանխատեսումներ անելը, ու պետք է սպասենք Պուտինի երևանյան այցին, որն, անշուշտ, մի շարք հարցերի պատասխաններ կտա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 823 անգամ
Լրահոս
Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Մրցանակ՝ Փաշինյանին, ցմահ՝ գերիներին, ապտակ՝ Հայաստանին. Սուրեն Սուրենյանց (video) 47-ամյա տղամարդը հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ Փաշինյանը դա էլ է նվիրում թուրքերին և ադրբեջանցիներին․ ինչ սարսափելի հետևանքներ են սպասվում (video) Ձյուն է տեղում Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Եկեեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am