Ես էլ եմ իշխանություն. Արմեն Երիցյան
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մարզպետների հետ որևէ խնդիր չունի եւ բացառեց, որ որևէ մարզպետ կարող է չկատարել իր հրահանգը. «Կարծում եմ՝ դուք դրան չեք հավատում. ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը մտածի, որ ստորաբաժանման ղեկավարն իմ հանձնարարականը չկատարի»: Նախարարը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե ինքն այլեւս վստահելի անձ չէ իշխանությունների համար. «Լավ, եկեք սա համարենք անհեթեթ խոսակցություն: Ես էլ եմ իշխանություն»:
