Ալիևն ու Մամեդյարովը հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլևի և Ռեֆաթ Չուբարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը փաստող լուսանկարը հրապարակել է Ղրիմաթաթարական մեջլիսի «նախագահ» Ռեֆաթ Չուբարովի բլոգում: Լուսանկարում երևում է, որ Իլհամ Ալիևը Էլմար Մամեդյարովի հետ զրուցում են Մուստաֆա Ջեմիլևի և Ռեֆաթ Չուբարովի հետ: Ուկրաինական ԶԼՄ-ներն օրերս հայտնել են, որ համացանց թափանցած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակի ընթացքում հետևել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի գործունեությանը և եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին և սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: Այդ գաղտնի նյութերի համաձայն՝ անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլևին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա և Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ: Ենթադրվում է, որ Ուկրաինայի դատախազությունը մոտ ժամանակում դատական գործ կհարուցի Ղրիմի ինչպես ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովի, այնպես էլ ղրիմցի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի դեմ: Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի Հանրապետության խորհրդարանը լուծարել է ղրիմաթարական մեջիսը:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am