Իշխանությունը հրաժարվում է Մանվել Գրիգորյանի ՝1 միլիարդ դրամ փոխհատուցումից.փաստաբանը զարմացած է

Հարցազրույց փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ:/Մաս 1-ին/

-Մանվել Գրիգորյանի գործը իշխանափոխությունից հետո ամենաղմկահարույց գործն էր, չնայած այս ընթացքում արված մեծ աշխատանքի, գեներալի խափանման միջոցը այդպես էլ չփոխվեց,չնայած որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի:Ի՞նչ փուլում է այժմ գործը:

-Այս գործը բարդագույն գործերից մեկն է,քանի որ միանգամից բարձրաձայնվեց,թողնենք անձի հետ կապված անմեղության կանխավարկածը և արդյունքում մենք բարձաձայնեցինք ընտրովի արդարադատության մասին :Փաստեմ,որ բազմիցս իրավապաշտպանները բարձրաձայնեցին անձի հիվանդության հետ կապված,մասնավորապես այն մասին,որ կալանավորված ժամանակ նա ուներ 3-4 հիվանդություններ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ, այսօր այդ հիվանդությունների թիվը 30 է,և նաև այս գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում:Ինչ վերաբերվում է վերջինիս մեղսագրվող արարքներին,ինչպես ժողովուրդն է ասում տուշոնկաների գործին,դա իրավական տերմինալոգիայով կոչում է յուրացում:Նախաքննության ավարտին, ծանոթանալով գործի նյութերին, կարող եմ փաստել,որ դա հնարածին մեղադրանք է և ակնկալում ենք ,որ դատապրոցեսի ընթացքում դատարանը դրա գնահատականը կտա:

-Ինչո՞ւ հնարածին:

-Պետք է ապացուցվի,իսկ մեղադրանքն ապացուցվում է դատարանի միջոցով,կա,թե չկա,միանշնակ կա,բայց դա ոչ թե յուրացում է,այլ սովորական գործառույթ է եղել,տեղադրված է եղել ԵԿՄ-ի պահեստում,գտնվել է պանսիոնատում:

-Վստա՞հ եք,որ գալու է մի փուլ և կետ առ կետ պարզ է դառնալու:

-Որ միայն վստահ եմ,այլ համոզված, որ վերջինիս մեղադրանքը ինչպես այդ դրվագով,նաև մնացյալ դրվագներով ,հնարածին են և ապագա չունեն:

-Մի պահ խափանման միջոցը փոխվեց,հանրային ընդվզում առաջ եկավ,արհեստածին բան կար,թե՞ պարզ դարձավ,որ հանրությունը պատրաստ չէ Մանվել Գրիգորյանին տեսնել դրսում:

-Երբ երկրում իրականացվում է փողոցի արդարադատություն,մենք ունենալու ենք այդ պատկերը:Այստեղ խնդիրը Մանվել Գրիգորյանի անձով պայմանավորված չէ,հետայսու կարող են գործեր լինել կապված այլ անձանաց հետ և քանի որ արդեն կա փողոցի արդարադատություն, թողնենք դա ուղղորդված է,թե ոչ,խոսել ուղղակի և ընդհանրապես աղերս ունենալ չի կարող արդարադատության հետ:Մեկ ամիս ազատության մեջ մնաց,դրանից հետո ևս տեղի ունեցավ ընտրովի, փողոցի արդարադատություն,և անձը,առանց կալանքի հիմքերի այժմ գտնվում է կալանքի տակ:

-Ի դեպ Էջմիածնի քաղաքապետը հայտարարությամբ հանդես եկավ,պատասխան ունե՞ք:

-Էջմիածնի քաղաքապետը պաշտոնապես հայտարարեց,որ պետք է բոյկոտել այն հասարակական վայրը,որը պատկանումէ Գրիգորյանին,սրճարան չգնալ,որից հետո որոշակի մարդիկ մտան և խուլիգանություն արեցին,ես քաղաքապետի հայտարաության մեջ հանցակազմ եմ տեսնում և դրա հետ կապված գործողություններ պատրաստվում ենք իրականացանել :

-Քաղաքական կոմպոնենտ կա ՞:

-Այդ հարցը բազմիցս են ինձ տվել,ես և իմ պաշտպանյալը հակված ենք,որ այստեղ քաղաքական դրույթ չկա,տեսնում ենք բացարձակապես անձի նկատամամբ անձնավորված գործողություններր,անօրիանական գորոծողություններ պետական լիազոր մարմնի կողմից, թե այդ սլանքերը ում կողմից են ուղղված ,դժվարանում եմ ասել,կարող եմ ենթադրել, բայց որ վերջինիս նկատամամբ արդեն հաշվեհարդար է տեղի ունենում,իսկ խոշտագաման փաստով գործը արդեն ՄԻԵԴ-ի տիրույթում է,դա փաստ է:Ամիսներ առաջ ,երբ տեսանք անօրինական գործողությունները Մանվել Գրիգորյանի կալանքի հետ կապված,ինչպես նաև ակնհայտ էր հիվանդությունների հետ կապված բացասական դինամիկան, դիմեցինք ՄԻԵԴ:Մեր պաշտպանյալը երբևիցե չի ցանկացել որ միջազգային դատարանում բարձրաձայնենք,մասնավորապես ՄԻԵԴ-ում ,բայց հիվանդությունների հետ կապված մենք իրեն համոզեցինք և դիմեցինք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան,որպեսզի անհապաղ միջոցառումների կիրառվի և վերջինս տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:Այդ ընթացքում պետական լիազոր մարմինը վերջինիս տեղափոխեց քաղաքացիական հիվանդանոց:Երբ հարց բարձրացվեց խոշտանգաման հետ կապված ,մենք դիմենցինք ՄԻԵԴ,ՀՀ կառավարությունը գրավոր պարտավորություն վերցրեց,որ անձը շարունակվելու է բուժվել քաղաքացիական հիվանադանոցում:Օրեր առաջ բարձրաձայնվեց,որ բուժումը կիսատ թողելով ,հարկադրաբար նրան տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց ,անմիջապես մեր կողմից արձագանքնվեց ՄԻԵԴ-ում և դատարանը օրեր առաջ կայացրեց իրհայտնի որոշումը,որով պարտավորեցրեց ՀՀ կառավարությանը ,որ վերջինս բուժումը շարունակի Նաիրի ԲԿ-ում:Երկրորդ որոշմամբ ՄԻԵԴ-ը այս գործը կիրառեց առաջնահերթության կարգով լսելու:Գործի հիմքում ,ինչպես քիչ առաջ ասացի ,դրված է խոշտանգման փաստը:

-Նախկինում ,երբ որևէ մեկը առողջական խնդիրները հետ կապված դիմում էր ՄԻԵԴ,իշխանությունները զգուշավոր էին, ինձ հիշեցրեցին մի քանի դեպք,Սուրեն Աբրահամյանի եղբոր հետ կապված ժամանակին նման բան է եղել,և որ տեղի իշխանությունները հասկանում են,որ այնտեղից հնարավոր է այդպիսի որոշում, քայլ առաջ են անում,որ բանը չհասնի դրան:Ինչո՞ւ իշխանությունները այս գործով ընդառաջ չեն գնում:

-Մենք առաջին անգամ երբ դիմեցինք,Եվրոպական դատարանը չհասցերց միջոցառում կիրառել,ՀՀ կառավարությունը ընդառաջ գնաց և տեղավորեց քաղաքացիական հիվանդանոցում,բայց ի զարմանս մեզ 3 ամիս անց հարկադրաբար նորից տարան դատապարտյալների հիվանադանոց,այստեղ ես տեսնում եմ հաշվեհարդար,իսկ մնացյալի հետ կապված ասացի արդեն:

-Ներկայում վիճակը ինչպե՞ս է:

-Երեկվա դրությամբ վերականդենացման բաժանմունքում էր,շուրջ 16 ժամ անընդմեջ ինսուլին է ստանում,այլ օրագանները ինչպես կանդրադառնան ,դա այլ խնդիր է,և 24 ժամյա ռեժիմով ստանում է արհեստական շնչառություն:

-Աստված մի արասցե ինչ-որ բան,պարզ է թե դա ինչ բեռ է ցանկացած պետության վրա,ինչու չկա՞ այդ գիտակցումը:

-Ինձ թվում այդ հարցը պետք է ուղղվի պետական համապատասխան լիազոր մարմիններին,արձանագրեմ,որ անձին պահել կալանքի տակ ,երբ բացակայում եմ կալանքի հիմքերը վերացական դատողություններով,դա ևս խնդիր է, որը ևս Եվրոպական դատարանի տիրույթում է ,անձին պահելով կալանքի տակ հիվանդությունների բացասական դինամիկան չտեսնելով ,ես դա ևս դիտում եմ հանցագործություն:

-Հայտարարեցին,որ գործ կա ապօրինի զենք- զինամթերք պահելու հետ կապված,ավելի քան 107 միլիոն դրամ գույք յուրացնելու ,ավելի քան 1 միլիարդ դրամ հարկերի վճարումից խուսափելու ,պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու,շորթման ….և այսպես շարունակ: Մեղադրանքների մի մեծ փունջ կա,դուք հերուքում եք,Մանվել Գրիգորյանը և իր կինը հերքում են,այդ դեպքում բավականին մեծ գումարներ,հողակտորների վերադրաձ եղավ:Ինչո՞ւ գնացին այդ քայլին:

-1միլիարդ դրամի հարկային պարտավորությունից խուսափելու հոդված է դրված:Փաստեմ,որ բացարձակապես Մանվել Գրիգորյանը կապ չի ունեցել այդ ընկերությունների հետ,եղել է ընդամենը հիմնադիր ,երկրորդ՝լինելով ԱԺ պատգամավոր արդեն իսկ տվել էր հավատարմագրման,կառավարման,հետևաբար այդ հոդվածը աղերս չուներ,և երրորդը՝ պայմանական եթե վերցնենք ,որ անձը հարկերից խուսափել է,մեր պետական օրնսդրության մեջ կա մի դրույթ ,ասում է ՝երբ հարկերց խուսափում ես և այդ վնասը հատուցում ես,գործը ենթակա է կառճման:Դեռևս նախաքննության փուլում, չընդունելով մեղքը,որ անձը կամ տնօրենը կատարել են իրենց մեղսագրվող արարքը ,նշեմ,որ այդ 1 միլիարդ դրամի գերակշիռ մասը տույժ տուգանքներն են,մեր պաշտպանյալը ցանկություն հայտնեց փոխահատուցելու այդ վնասը,ոչ թե ինչպես ժողովուրդն ասաց ցանկանում է հետ հանձնել,այլ փոխհատուցել:Որպեսզի նախաքննությունն իրականացնող մարմինը ցույց տա ցուցանիշ թվերը ,այդպես գործը ուղարկեց դատարան,դա ևս անօրինակնություն է:Դատարանում ավելի մանրամասն ցույց կտանք այն փորձաքննությունը,որ կատարվել է նախաքննական մարմնի կողմից,որի նմանօրինակ փորձաքննություն անելը և հանձնարարելը տվյալ լիազոր մարմնին ֆինանսական ծառայությանը,օրենքի ուժով դրա իրավունքը չուներ:Ինչ վերաբերում է այդ 1 միլիարդին,որի գերակշիռ մասը տույժ տուգանքներն էին,5-6 ամիս առաջ ասուլիսի ժամանակ ասել եմ,որ օրենքը թույլ է տալիս փոխհատուցել վնասը և ազատվել պատասխանատվությունից:Ինչն էր պատճառը,որ դրան չգնաց,գրություններ են գրել լիազոր մարմնին,վարչապետին,որ ցանկանում ենք փոխհատուցել,վերցրեք գույքը…

-Եթե օրենքը ունի այդ դրույթը,կարող եք անել:

-Մենք դիմել ենք ,այսօրվա դրությամբ գործը հանգրվանել է դատարանում:Դա ևս անօրինականության մի դրվագ է,որը թույլ է տալիս անել համապատասխան հետևություն ,ամեն կերպ ուզում են ցույց տալ ,որ անձը կատարել է հանցագործություն:Մենք ասել ենք,որ տալիս ենք այդ գույքը,որը մի քանի անգամ ավել արժի,քան այդ 1 միլիարդ դրամը ,խնդրում ենք պատասխանատվությունից ազատեք:Գործառույթը փորձելու ենք իրականացնել դատարանում:

-Զենք զինամթերքի հետ կապվա՞ծ:

-Զենք զինամթերքը հայտնաբերվել է առանձնատանը,սեփականության իրավունքով պատկանող Մանվել Գրիգորյանին,բացառապես օրինական է եղել,և հայտնաբերվել է այդ պանսիոնատում,որտեղ գտնվում են տասնյակից ավել կազամակերպություններ,և այդ շենքում կա պատասխանատու:

-Դուք պնդո՞ւմ ենք,որ բացառապես օրինակ են:

-Առանձնատան զենքը օրինական է,պանսիոնատում գտնված զենքը,այո, անօրինական զենք է:Հիմա այս շենքը ունի սեփականատեր,բայց այս շենքում կա պատասխանատու,որը պատասխան է տալիս բոլոր գործառույթնրի հետ կապված և պատկերացրեք մի անկյունում զենք- զինամթերք է հայտնաբերվում,ով պետք պատասխան տա,սեփականատերը,թե՞ շենքի պատասխանատուն:

-Այսինքն դուք այդ պատասխանատվությունը թողնո՞ւմ եք տարածքի պատասխանատուի վրա:

-Մենք չենք թողնում,մենք ասում ենք՝ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, պետք են փաստեր,եթե այս սկզբունքով պետք է փորձենք ապրել ,աշխատել ,եթե պետք է սարքել, կարել գործը և ասել՝սեփականությունը քոնն է ,նշանակում է քոնն է,այդ շենքում, մեկ անգամ ևս բարձրաձայնեմ,տասնյակից ավել կազմակերպություններ կան,այնտեղ կա պատասխանատու…

-Գիտեք ,թե ո՞վ է պատասխանատուն:

-Ես չգիտեմ,դա վարույթ իրականացնող մարմնի խնդիրն էր:

-Մանվել Գրիգորյանը ընդունո՞ւմ է,որ դրանք իր զենքերն են:

-Մանվել Գրիգորյանը ոչ միայն չի ընդունում,այլ ասում է՝ապացուցեք ով է ,պատժեք,չկա որևէ փաստ ,ապացույց ,որ այդ զենքը ա է Մանվել Գրիգորյանը երրորդ անձի միջոցով ,կամ իր ձեռքով բերել,դրել է:Ավելին՝նախաքննությունը սխալ ուղղությամբ է գնում, նախաքննությունը պետք է պատասխանտվության ենթարկեր այն անձնավորությանը ,ով պատասխանատու է այդ շենքի համար:

- Իմանալով Մանվել Գրիգորյանի ազդեցիկությունը,ով կհամարձակվեր նրանից անկախ բերեր նրա սեփականության տարածքում այդքան զենք պահեր:

-Որպեսզի կարողանանք ճիշտ գնահատականը տալ,պետք է ալտերնատիվ օրինակ բերել:Հիմա այստեղ որևէ մեկը չէր կարող զենք բերել,իհարկե կարող էր:Եթե սեփականատերը ունենա 100 -ից ավել սեփականություններ,մեկը կառավարման,մեկը վարձակալության,ժամանակավոր մեկի տիրապետմանը և այնտեղ հայտնաբերվի զենք ,ո՞ւմ է պատկանում:

-Անհնար է առանց Մանվել Գրիգորյանի զենք տանել և պահել այդ տարածքում:

-Ես ձեզ վստահեցնում եմ,որ եթե հիմա Մանվել Գրիգորյանին ,թե զենք որ տարածքում է գտնվում,չի կարող ցույց տալ:Դրանով հարցը օրակարգից դուրս է գալիս,դա իրավաբանների տիրույթում է,իրավապահների,ինչ բազմակողմանի քննություն են տարել,վերջին հաշվով այդ զենքը փոքր առարկա չէր:Տարբեր զինատեսակներ են եղել,մեծ ծավալի:

-Մարտի 1-ից հետո ՍասունՄիքայելյանի տարածքում մեծ քանակությամբ զենք զինամթերք հայտանբերեցին, գործեր հարուցվեցին,անցան տարիներ,նրան այդ հարցը տվեցի,ասաց՝դուք ինչպես եք պատկերացնում,որ մենք կռված եկել ենք և զենք չունենանք,այո, մենք ունենք մեր զենք-զինամթերքը,չհերքեց ,որ այդ ճանապարհը անցած մարդիկ բոլորն ունեն:

-Մանվել Գրիգորյանի օրինական զինանոցում մի քանի անգամ ավելի զենք- զինամթերք հայտանաբերվեց,քան այդ ապօրինի զենքը:Սարքեցին,գցեցին,թե ինչ-որ մեկը բերել,դրել էր,չգիտեմ:

-Չեք բացառում ,որ…

-Եթե չկա ապացույց ,թե ով է բերել,ամեն ինչն էլ չպետք է բացառել,առավել ևս այդ գործով ,որտեղ ընտրովի արդատրադատությունը ակնհայտ էր:Ամենակարևորը ,այդ տարածքում կա պատասխանատու,կրկնեմ նա է պատասխանատու այդ տարածքի հետ կապված:

-Այս ընթացքում 2 լուսանկարներ հայտնվեցին՝ մեկը կալանավայրում,մյուսը հիվանդանոցում, վիճարկելո՞ւ եք այս հարցը:

-Առաջին նկարի հետ կապված,տեղեկեցնեմ,որ դա անթուլատրելի էր և պաշտպանի բարձրաձանելուց հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն անցկացվեց և քրեական գործ հարուցվեց,որից հետո իմ պաշտպանյալը, ընդունելով, որ ճիշտ չեն վարվել իր նկատմամբ,չցանկացավ ,որ հետամուտ լինեն և գնահատական տան:Սայլակի նկարի հետ կպված կփորձեմ ճշտել, թե իմ պաշտպանյալը համաձայնություն տվել է,թե՞ ոչ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 5143 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am