Թուրքիայի հարավում փաստացի քաղաքացիական պատերազմ է ընթանում.ՌԴ

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է երկրում արմատականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ,- քաղաքացիների հետ «ուղիղ կապի » ժամանակ ասաց  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Եգիպտոսի եւ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը: Պուտինի խոսքով՝ ներկայումս Կահիրեն Սինայի թերակղզում պայքարում է արմատականների դեմ: «Ինչ վերաբերում է Թուրքիային, այստեղ մենք տեսնում ենք նույն պատկերը: Իհարկե, մեր կարծիքով, Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է երկրում արմատականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ: Ես ավելի քան վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, քանի որ դա հսկայական եկամուտ է բերում երկրի բյուջե: Նրանք, իհարկե, կջանան, սակայն կկարողանան արդյոք, դա մեծ հարց է, այդ իսկ պատճառով մենք իրավունք չունենք մեր քաղաքացիներին չասել, որ Թուրքիայում եւ Եգիպտոսում հիմա հանգիստը վտանգավոր է»,- ասեց  ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Թուրքիայի հարավում փաստացի քաղաքացիական պատերազմ է ընթանում, եւ որքան էլ միջազգային հանրությունը աշխատի դա չտեսնելու տալ, փաստը մնում է փաստ: «Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ: Մենք մեծավմասամբ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր: Բայց մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք խնդիրներ ունենք քաղաքական որոշ գործիչների հետ, և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք աշխատում ենք հանգիստ, առանց կտրուկ գործողությունների»,- հայտաարրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ուղիղ կապի ժամանակ: «Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ: Ռուսաստանը կշարունակի արձագանքել իր դեմ թշնամական գործողություններին: Եթե մեկը որոշել է խորտակվել, նրան արդեն անհնար է փրկել: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- հավելեց Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա աղջնակի հարցին, թե եթե խորտակվեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ո՞ւմ առաջինը կփրկեր Պուտինը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am