Լյուդմիլա Ալեքսանդրովնայի մոտ ամեն ինչ շատ լավ է, ինձ մոտ՝ նույնպես. ՌԴ նախագահ
«Ես լավ հարաբերություններ եմ պահպանում իմ նախկին կնոջ հետ, յուրաքանչյուրս մեր կյանքն ունենք: Ես եւ Լյուդմիլա Ալեքսանդրին երբեմն հանդիպում ենք: Ոչ հաճախ իհարկե, բայց հանդիպում ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, գուցե նույնիսկ ավելի լավ, քան առաջ: Գիտեմ, որ նրա մոտ ամեն ինչ կավ է... Նա գոհ է իր կյանքից, ամեն ինչ լավ է: Ես նույնպես գոհ եմ, ինձ մոտ էլ ամեն ինչ լավ է»,- քաղաքացիների հետ ուղիղ կապի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը համակերպվել է իր անձնական կյանքի նկատմամբ հետաքրքրության հետ, բայց դեռ պատրաստ չէ բավարարել այն: «Ես վաղուց համակերպվել եմ դրա հետ, հասկանում եմ դա: Բայցեւայնպես ես դրանք առաջնահերթ կարեւորության հարցեր չեմ համարում: Բայց մի օր ես գուցե կկարողանամ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը»,-ասաց ՌԴ նախագահը: Պուտինը կատակեց որ իր պատասխանը կարող է ազդել տարադրամի փոխարժեքի կամ նավթի գների վրա, և հավելեց որ անձնական կյանքը «կարևոր թեմա չէ»։
