Ռուս զինվորականներն իրենցից հետո լավ վարժեցված սիրիական բանակ են թողել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական երկրի քաղաքացիների հետ  «ուղիղ կապի»  ընթացքում ՌԴ նախագահը հայտարարեց,որ  Սիրիայի բանակն ի վիճակի է լուրջ խնդիրներ իրականացնել,  Սիրիայում կընդունվի նոր Սահմանադրություն և կանցկացվեն արտահերթ ընտրություններ: «Ռուս զինվորականներն իրենց փոխարեն լավ վարժեցված սիրիական բանակ են թողել, որը կարճ ժամանակ անց կարողացել է գրոհայիններից հետ վերցնել Պալմիրան և մի շարք այլ բանակավայրեր:Շատ խմբավորումներ միանում են հրադադարի ռեժիմին, սպասվում են ընտրություններ, Սահմանադրության քննարկումներ»,- ասաց  Պուտինը՝ պատասխանելով ՌԴ զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի տարածքից դուրս բերելուց հետո ԻՊ-ի հնարավոր ակտիվության մասին հարցին։ Հալեպի շուրջը հիմա շատ բարդ իրավիճակ է. «Քաղաքի մոտ գործում է եւ զինված ընդդիմությունը, եւ «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, եւ շատ դժվար է տարբերել նրանց»,-ընդգծեց ՌԴ նախագահն ու հավելեց , որ հույս ունի, որ Սիրիայում կրակի դադարեցումը կհանգեցնի քաղաքական գործընթացի, որ երկրում կընդունեն նոր սահմանադրություն եւ կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Պուտինը նախազգուշացրեց, որ եթե չպայքարենք ահաբեկչության դեմ, «Իսլամական պետությունը» նորից կարող է ուժեղացնել իր դիրքերը: «Սիրիայում խաղաղություն կհաստատվի ոչ թե ռազմական գործողությունների, այլ խաղաղ բանակցությունների արդյունքում: Պետք է պայմանավորվել, բոլորով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ընդունել Սահմանադրություն, որի հիման վրա անցկացնել ընտրություններ եւ այդկերպ դուրս գալ ճգնաժամից»,-իր խոսքն ամփոփեց Պուտինը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am