Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում. Պուտին
«Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ: Մենք մեծավմասամբ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր: Բայց մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք խնդիրներ ունենք քաղաքական որոշ գործիչների հետ, և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք աշխատում ենք հանգիստ, առանց կտրուկ գործողությունների»,- այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ուղիղ կապի ժամանակ: «Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ: Ռուսաստանը կշարունակի արձագանքել իր դեմ թշնամական գործողություններին: Եթե մեկը որոշել է խորտակվել, նրան արդեն անհնար է փրկել: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- հավելեց Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա աղջնակի հարցին, թե եթե խորտակվեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ո՞ւմ առաջինը կփրկեր Պուտինը:
