Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում։ Այդ մասին հայտել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Ուորլիքը հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգթոնի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանային փորձագետների մասնակցությամբ «կլոր սեղանի», որի մասնակիցների թվում եղել են կառավարության, ՀԿ-ների ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ Ուորլիքը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մայքլ Թեհեմի հետ և քննարկել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալված վերջին զարգացումները։
