Ամենի վրա «յուղ» է լցնում Փաշինյանը

Իրատեսը գրում է.«Դառնանք քաղաքական իրողություններին: Այն, որ Հայաստանում իշխանությունը կրկին, հեղափոխության «տարին չտված», հայտնվեց փողոցում, ակնառու էր արդեն իսկ դատարանները փակելու հակասահմանադրական գործողության ժամանակ անտեր մնացած փողոցից: «Չլվացվեց» փողոցը իշխանական ամբիցիաները բավարարող «ժողովրդով». իշխանությունը մնաց իր անօրինականության հետ մեն-միայնակ: Այնուհանդերձ, դա չխանգարեց «հեղափոխությամբ ծնվածին», Հայաստանին` դրսից պարտադրված օրակարգն առաջ մղելու թե՛ Ղարաբաղի, թե՛ արտքաղաքական, թե՛ արդարադատական համակարգը քանդել-հավաքելու ուղղություններով:

Ասել ենք, ասում ենք, ասելու ենք. Փաշինյան Նիկոլը խիստ հետևողական կյանքի է կոչում սորոսյան բոլոր կոնցեպտները` Հայաստանը, մեծ հաշվարկով` տարածաշրջանը, Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելուն, մենթալ դաշտը փոխելուն առնչվող: Առ ոչինչ են նրա բոլոր կարգի ժամանակավոր ժպիտ-ռևերանսները հանդեպ Վլադիմիր Պուտին, Ռուսաստան։ Ոչինչ չենք ասելու Մարիա Զախարովայի, այն է` Ռուսաստանի իրական վերաբերմունքի ու մեծ անվստահության մասին` առ Նիկոլ Փաշինյանի իշխանություն, հիշեցնելու ենք` Հայաստանն առաջին անգամ ՄԱԿ-ում չմասնակցեց Վրաստանի, այսպես ասած, հակառուսական բանաձևի քվեարկությանը, ինչն արդեն խոր կոդային իրավիճակ է: Ճիշտ է, Վրաստանն ընդհանրապես բանի տեղ չդրեց Նիկոլի այդ անձնազոհ քայլը, վերջինիս սորոսյան ձայնով հասկացնելով` դա շատ չնչին բան է մեր ուզածի մեծ օվկիանոսում, բայց հո՞ Ռուսաստանը տեսավ, որ ՀԱՊԿ-ից, Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ իրականում ինչքան «հանդուգն» է հերթական անգամ իրեն պահում հայաստանյան իշխանությունը:

Այս ամենը թողնենք մի կողմ, խոսենք ամենակարևորից. ի՞նչ է կատարվում այսօր Ղարաբաղում, ընդ որում, Նիկոլի թեթև ձեռքով նաև: Ղարաբաղյան գեներալիտետի, «դավադրության տեսության», մինչ ինքը եղած ժամանակահատվածում ղարաբաղյան իշխանությունների հայաստանյան «պարի ընկերոջ» կողմից բանակցային որևէ դետալի չբացահայտման, ինչն ուղղակիորեն ոչ թե ծիծաղ, այլ հռհռոց կարող է առաջացնել, եթե մոտեցումն այդքան ողբերգական չլիներ` ինքնին, մի կողմ թողնենք ամենաուղիղ տեքստով Բակո Սահակյանին նույն «դավադրության տեսության» մեջ մեղադրելու խելահեղությունը։ Շեշտենք ամենակարևորը. Փաշինյան Նիկոլի ակտիվ մասնակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ստեղծվում են սաղմեր` միմյանց դեմ, չէ՛, չասենք քաղաքացիական առճակատում. բառը ճակատագիր է բերում կենաց-մահու անհանդուրժողականության դրսևորումների:

Նկատենք` Ղարաբաղում միմյանց դեմ դանդաղ, մասամբ դեռ չբրգացած «շարժվում» են Սամվել Բաբայանը, որպես ռուսական «կրեատուրա». հիշենք, որ վերջինս կողմնակից է, որ Ղարաբաղը գտնվի ռուսական «պրոտեկտորատի» տակ:

Նրա դիմաց Ղարաբաղում կանգնած են «Ծռերը»։ Վերջիններս էլ պնդում են, որ ամեն ինչ պետք է անել Հայաստանն ու Արցախը ռուսական «գաղութատիրության» տակից հանելու համար: Ասել է` գեոքաղաքական` հյուսիս-արևմուտք վեկտորը խիստ սահուն եկել, տեղակայվել է փոքրիկ Արցախում, իսկ այդ ամենի վրա «յուղ» է լցնում Նիկոլ Փաշինյանը: Ինչո՞ւ: Հասկանալի է:

Իսկ կիրակի օրը ևս մեկ շտրիխով Փաշինյանի իշխանությունը հայտնվեց փողոցում: ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես Աբովյանում, իշխող ՔՊ-ն խայտառակ պարտություն կրեց: Ընդ որում, ԲՀԿ-ից, չնայած քաղաքապետի թեկնածուն ԲՀԿ-ական չէր:

Այնուհանդերձ, արձանագրենք նաև. ճիշտ է, իշխանությունը փողոցում է, սակայն ոչ մեկը դեռ չի շտապում վերցնել այն:

Ինչո՞ւ։ Իսկ այդ մասին` հաջորդ դասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 943 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am