Նիկոլ Փաշինյանն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները դարձրեց հեղափոխության փորձաքար և, փաստորեն, պարտվեց

168 ժամը գրում է.«Կիրակի օրը Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ ֆորմալ աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։ Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։

Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նախ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ողջ քարոզարշավի ընթացքում ներկայանում էր՝ որպես «վարչապետի թեկնածու», բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր զբաղվում վերջինիս քարոզչությամբ և մասնակցեց անգամ նրա օգտին կազմակերպված երթին։

Այդպիսով Նիկոլ Փաշինյանը ընտրությունները դարձրեց հեղափոխության փորձաքար և, փաստորեն, պարտվեց դրանցում։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքները ներկայացրել է՝ որպես «ժողովրդավարության հաղթանակ»՝ բնականաբար, ոչինչ չասելով հեղափոխության պարտության մասին։

Այս ընտրություններում իշխանության գործելակերպը, ընդհանրապես իշխանության վարքագիծը ցույց են տալիս, թե որքան արագ է մսխվում հեղափոխության կապիտալն ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը։ Դրանում, սակայն, մեղավոր է հենց իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսպիսով, Աբովյանի ընտրությունները կարող են դառնալ նոր գործընթացի՝ իշխանության վարկանիշի անկման սկիզբը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 632 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am