Բանական ու արժանապատվություն ունեցող մարդն իրեն տխմարագույն դեմագոգ և ոչ լեգիտիմ համարող մարդուն չէր առաջադրի․ Թևանյանը՝ Վ. Գրիգորյանի առաջադրման մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանին քաղաքական առևտուր է հիշեցնում՝ նախագահի և գործադիր մարմնի միջև։ Միևնույն ժամանակ նա Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Վահե Գրիգորյանին առաջադրելը կարող է Սարգսյանի նկատմամբ ճնշման արդյունք լինել։ Թեպետ այս պատկերն ամենևին չի զարմացնում Անդրանիկ Թևանյանին, քանի որ կարծում է, որ ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձ է արվում Սահմանադրությունից դուրս գտնվող մեթոդներով քաղաքական հարցը լուծել։ Թևանյանն Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին առաջադրելու մի քանի վարկած առանձնացրեց։

«Մի վարկածն այն է, որ ինքը վախեցել է, տրվել է շանտաժներին՝ անելով այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ցանկացել: Մյուս վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել յուրօրինակ գործարք Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև՝ նրան պայմանավորվել են միասին ինչ-որ բան անել, որովհետև այն շրջանակներ, որոնք Արմեն Սարգսյանի հանդեպ լոյալ կամ դրական վերաբերմունք ունեին և քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, հիմա սկսել են նույնիսկ Փաշինյանին պաշտպանող կարծիքներ ասել: Երրորդ վարկածը՝ Արմեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը ստիպել է, և Սարգսյան էլ տարբերակ չի ունեցել։ Սակայն ցանկացած վարկածի պարագայում էլ կարող եմ ասել, որ այս որոշման կայացումն անհամատեղելի է հանրապետության նախագահի կարգավիճակի հետ»,- ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը չբացառեց ստվերային պայմանավորվածությունը՝ կապված նախագահ Արեն Սարգսյանի ՀՀ քաղաքացիության փաստաթղթի հետ։ Նա հիշեցրեց, որ գործընթացը փակ է, բայց վերլուծություններ կարելի է անել։


«Անտրամաբանական է, որ մարդն առաջարկում է թեկնածու մեկին, ով իրեն համարել է տխմարագույն դեմագոգ և ոչ լեգիտիմ: Այստեղ ինչ-որ բան այն չէ՝ կա ստվերային գործարք կամ ճնշում, այլապես ցանկացած նորմալ, բանական ու արժանապատվություն ունեցող մարդ նման քայլի չէր գնա: Ստվերային գործընթաց կարելի է կռահել ու գալ եզրահանգումներին»,- շարունակեց Թևանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու նախագահը ՍԴ անդամի համար մի քանի այլ թեկնածու առաջադրեց, Թևանյան ասաց, որ Սարգսյանը զուտ փորձ արեց սեփական կարծիք հայտնել․ «Արմեն Սարգսյանը լղոզված կերպար եղել է, այդպես էլ մնացել է։ Սարգսյանին լղոզվածության ու սեփական «ես»-ի բացակայության համար էին բերել այս պաշտոնին, հիմա նա նույն բանն անում է, բայց արդեն ուրիշ մարդկանց համար»,- շարունակեց Անդրանիկ Թևանյանը։

Անկախ ամենից` վերջինս գործընթացն ավելի լայն կոնտեքստում է դիտարկում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում խնդիր է դրված օրենսդիր և գործադիր իշխանությունները 100 տոկոսով սեփականաշնորհելուց հետո անցնել դատական համակարգի սեփականաշնորհմանը։ Թևանյանը չի հերքում՝ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, քանի որ նախկինում դատական իշխանությունը և դատավորները որոշակի առումով կախված են եղել գործադիր իշխանությունից։

«Դա եղել է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ու երրորդ նախագահների օրոք: Հիմա էլ է այդպես, և պատահական չէ, որ վարչապետը հայտարարում է, որ դատավոր չկա, որ իրեն չի ենթարկվի: Խնդիրն այն է, որ դրված է ոչ միայն դատավորներին կցորդ սարքելու հարցը, այլ խնդիրը դրված է դատարաններից 100 տոկոսով պատժիչ գործիք դարձնելու ու պետական կոռուպցիային սպասարկելու գործիքի դարձնելու հարցերը: ՀՀ-ում խնդիր է դրված քաղաքական դաշտի գերմենաշնորհային իրավիճակ հաստատել և սեփականության վերաբաշխում իրականացնել, իսկ այս դատական համակարգը նման քայլերի պատրաստ չէ գնալ, այս դատական համակարգը որոշակի չափ ու սահման ունի ապօրինություն անելու»,-հավելեց Անդրանիկ Թևանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենն առկա գործընթացներից եզրակացնում է, որ վեթինգն այս իշխանությունների կողմից կիրառվելու է զուտ որպես քաղաքական հակառակորդներին լռեցնելու, պատժելու, իրենց ուզածն անցկացնելու գործիք:

«Այս նույն շրջանակում պետք է նայել այն, ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանում։ Կարծում եմ, որ բոլոր այս գործընթացները միասին քաղաքական լուրջ ապօրինություններ են, որոնք հետագայում քաղաքական ու իրավական գնահատականը կստանան։ Եթե դատական համակարգը բարեփոխվեց այնպես, ինչպես մեր գործադիր մարմինն է պատկերացնում, ապա ՀՀ-ում բառի բուն իմաստով ֆաշիզմ կհաստատվի, դրա հետևանքները շատ ծանր կլինեն, որը մենք կզգանք և՛ անվտանգության համակարգում, և՛ տնտեսության մեջ փլուզումների, և՛ քաղաքացիական բախումների տեսքով»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

դիտվել է 1114 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am