Մոսկվան հրադադարով կասեցրել է հայկական կողմին

Հրադադար կնքողն ու իր կամքը թելադրողը «ժամը» լրատվականին տված հարցազրույցում ՀՀ Զինված ուժերի գյխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ Armenpress–ի փոխանցմամբ, մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռբ բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ։ Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը, հայտնել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի՝ հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին ՝ հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար։ Հարցին՝ արդյոք դա այն պա՞հն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում եւ առաջ շարժվում, Հակոբյանը պատասխանել է. «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետած էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ» և «Տոս» անօդաչու թռչող սարքեր։ Զինադադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր, եւ հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»։ Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ հայկական կողմը բոլոր կարեւորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, եւ այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որեւէ էական ռազմավարական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաեւ հայկական զորքերի վրա ազդելու առումով։ Հրադադարի կնքումը՝ թեկուզ կողմերի միջեւ բանավոր պայմանավորվածության մակարդակով, եւ դրա պահպանումը, որքան էլ այն փխրուն լինի, անշուշտ հարկավոր էր, սակայն ստացվամ է, որ ռուսական կողմը հայկական կողմից պահանջել է հրադադարի կիրառում ՝ կանխելով Ղարաբաղի կողմից առաջխաղացումը։ Այսինքն՝ Մոսկվան որոշակիորեն փրկել է Ալիեւին։ Այստեղ ուշագրավ է Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի ապրիլի 8-ին համացանցամ հայտնված ելույթի հետեւյալ միտքը. «Մեզ նորից, երրորդ անգամ չթողեցին առաջ գնանք, կասեցրեցին…»։ Ապրիլի 9-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձավ զենքի վաճառքի թեմային։ Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք տրամադրել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Մեդվեդեւը պատասխանեց. «Ռուսաստանը գործընկեր երկիր է այդ երկու պետությունների համար»։ Դիտարկմանը, թե Հայաստանի հետ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից է, Մեդվեդեւը նշել է. «Հայաստանի հետ մենք նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա։ Սի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։ Ասենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացացիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդաոնա»։ ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբեւէ դառնալու համար.  օգտագործվելու,   այլ նաեւ զսպիչ գործոն դառնալու համար. «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»։ Բայց ինչպես երեւում է, ռուսական կողմն այսուհետ «ռազմավարական դաշնակից Ադրբեջանի» հետ հարաբերություններում ձեոբ բերված պայմանավորվածությունները մի կողմ չի դնելու՝ հանուն Հայաստանի ու Արցախի, եւ մենք պետք է հաշվի նստենք հենց այս իրողության հետ։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am