Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

armtimes.com-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի եւ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջեւ 07.07.2017թ. կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն (Սուրիկ Խաչատրյանը,-հեղ.) պարտավորվել է մինչեւ 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը եւ տարեկան 10% վճարել դրանից:
Ըստ այդմ՝ վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, 07.07.2017թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ, վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը եւ վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաեւ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չեն կատարվել:

Դիմումատուն նշել է, որ 07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Խաչատրյանի պարտքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ, կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ, որից օվերդրաֆտի օգտագործված գումար 920.705,43 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար 49.342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31.681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10.530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ ժամկետանց /կետանցի/ օրերի քանակը կազմել է 254 օր:

Այսպիսով՝ դիմումատուն դատարանից խնդրել էր պարտապանին՝ Սուրիկ Խաչատրյանին, ճանաչել սնանկ:

Պատասխանողի ներկայացուցիչը, սակայն, դատարանում առարկություններ է ներկայացրել՝ նշելով, որ չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշվել է դիմումում, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաեւ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին: Պատասխանողի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաեւ բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը եւ այլն:

Դատարանը, ուսումնասիրելով դիմումը եւ գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք եւ գործի մյուս տվյալները գտել է, որ դիմումը ենթակա է բավարարման: Մասնավորապես, դատարանը հաստատված է համարել այն համգամանքը, որ պարտապանի պարտավորությունները հիմնավորվում են գրավոր գործարքով` Սուրիկ Խաչատրյանի «Հայբիզնեսբանկի» միջեւ 07.07.2017թ. կնքված վճարային քարտով վարկային գծի պայմանագով, որի համաձայն բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչեւ 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը եւ տարեկան 10% վճարել դրանից:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից 26.07.2018թ. Սուրիկ Խաչատրյանին է ուղարկվել բռնագանձման ծանուցումը առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին, որը պարտապանի կողմից ստացվել է 04.08.2018թ:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանի կողմից ներկայացված առարկություններին՝ դատարանը գտել է, որ դրանք անհիմն են եւ ենթակա են մերժման: Ավելին՝ ներկայացված առարկությունները քննության առնելու համար հրավիրված դատական նիստին պարտապանի ներկայացուցիչը պատշաճ ծանուցված լինելով՝ չի ներկայացել, ինչպես նաեւ առարկությունները հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացրել:
Այսպիսով՝ դատարանը վճռել է բավարարել «Հայբիզնեսբանկի» դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի: Դատարանը նաեւ վճռել է արգելանք դնել Սուրիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

դիտվել է 934 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Նիկո՛լ, չփորձվե՛ս էլ․․․ քո պատճառով 4 պատերազմի միջով ենք անցել․ զոհվածի մայր (video) Պետրոս Ղազարյանի մոտ հեշտ եք նստում, խոսում․․․ եկե՛ք ու այստեղ ասեք ձեր խոսքերը․ Բագրատ Սրբազան (video) Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video) Մեզ ահաբեկիչ եք ասել, դե պիտի գաք ստեղ․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին ու ՔԿ ղեկավարին (video) Փաշինյանն իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած»․․․ (video) Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց Մեր երեխեքը զոհվել են դրա քամահրանքով․ զոհվածների ծնողները՝ դատախազության դիմաց (video) Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին Հերի՛ք է․․․ ինչ արեց, կուլ տվեցինք․ ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ (video) Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին Պետական դավաճանություն ու դիտավորյալ զոհեր ունենալու մեղադրանք․ Փաշինյանի դեմ հաղորդում տրվեց (video) Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում «Նիկո՛լ,այ լկտի սրիկա՛,դե հիմա լսիր՝ ես քեզ ինչ եմ ասում». ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am