Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրենք»... Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը