Երեկ որտեղից է Փաշինյանը հետևել Աբովյանի ընտրություններին
Երեկ ՀՀ-ում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Մեցցո քլասիք հաուս քլաբում:
Մեր տեղեկություններով վարչապետն ընտանիքի հետ երեկոն անցկացրել է Մեցցո ակումբում, ունկնդրել երաժիշտներ Գարիկ Պապոյանին և Սոնային:
Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում ընտրություններում հաղթանակ է տոնել ԲՀԿ թեկնածու Վահագն Գևորգյանը` հավաքելով 8441 ձայն, իսկ ՔՊ թեկնածուն` Գրիգոր Գուլյանը ստացել է 8032 ձայն:
