Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամեր առաջ ահազանգ է ստացվել ԱԻն ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հաղպատավանքի վանատանը հրդեհ է բռնկվել:
Հրշեջներին և քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն վանատունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հրշեջներին օգնության ձեռք են մեկնել նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են ջրատար ավտոմեքենայով:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք տուժածներ կան, այս պահին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզում են, ովքեր նույնպես առաջին իսկ պահից աշխատել են հրդեհի վայրում:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը