Թալիշում խոշտանգված Խալափյանների որդին պատմում է. «Հրապարակ»

Թալիշում սեփական տան մեջ գնդակահարված, ապա խոշտանգված տարեց ամուսինների՝ Խալափյանների որդին՝ Գագիկ Խալափյանը, բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնել։ «Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում նախ նա հիշեց կատարվածը։ Գիշերը, երբ թշնամու գորշերը հարձակվում են գյուղի վրա, ռմբակոծում այն եւ մտնում գյուղ, Գագիկն իր կնոջն ու վեց երեխաներին նստեցնում է իր «Նիվա» ավտոմեքենան ու տեղափոխում ավելի անվտանգ հատված։ Հետո վերադառնում է ծնողների հետեւից։ ճանապարհին կրակում են նրա մեքենայի վրա, բարեբախտաբար, չի տուժում։ Հասնելով տան մոտ՝ 15-20 մետր հեռավորության վրա ադրբեջանցի զինվորների խոսակցություն է լսում։ Շտապ մտնում է տուն, մորը հանձնարարում, որ պատրաստվեն, հագնվեն, հայրը 2-րդ կարգի ՚   հաշմանդամ էր, մորը խնդրում է օգնել հորն ու տատին, որ արագ հագնվեն։ Հորն էլ հանձնարարում է զենքը լիցքավորել, մինչեւ ինքը իջնի գյուղ, օգնական ուժեր կանչի, վերադառնա, իրենց էլ հետը տանի անվտանգ վայր։ Մինչ նա կիջներ գյուղամեջ, հետ կդառնար, թշնամին իր սեւ գործը տեսած է լինում։ «Մամային ասի՝ մինչեւ պապայի շորերը հագցնես, ես հեսա գալիս եմ, զենքը տուր պապային, թող լիցքավորի, պատրաստ սպասի, կարող է հանկարծ մտնեն տուն, ու դուրս եկա, ավտոն նստեցի, իջա գյուղապետարան։ Իրենք (նկատի ունի թշնամու զինվորներին) ինձ ոչ մի բան չարեցին, չնայած ես սպասում էի, որ կարող ա խփեն ինձ։ Որ իջա գյուղապետարան, մեր տղերքը հավաքված էին, ասի՝ թուրքերը մտել են գյուղ, հետո անմիջապես զանգեցի առաջին գումարտակ, թե շուտ մարդ ուղարկեք դեպի մեր տուն։ Ու մեր սպեցնազը գնում ա էնտեղ, հետո իրենք մերոնցից մի հոգի խփում են ու, փաստորեն, էդ արանքում իրենք մտել էին տուն ու…»,– պատմեց Գ. Խալափյանը։ Դրանից հետո չորս օր իրեն թույլ չէին տալիս մտնել իրենց տուն եւ զոհերի մարմինները հանել, հուղարկավորել։ Չորս օր անց միայն, երբ հրադադար է հաստատվել, նա կարողացել է մտնել տուն, վերցնել հարազատների մարմիններն ու տանել հարեւան Ականաբերդ գյուղում հուղարկավորել։ Այժմ Գագիկ Խալափյանի 8 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինն ու 6 անչափահաս երեխաները, որոնցից ամենամեծը 13 տարեկան է, փոքրը՝ 6 ամսական, բնակվում է Երեւանում, Աջափնյակում, հորաքրոջ տանը։ Հորաքրոջ ընտանիքն էլ է բազմանդամ՝ վեց հոգուց է բաղկացած, եւ հիմա նրանք երեք սենյականոց բնակարանում բնակվում են 14 հոգով։ Այս պահին Գագիկն առաջնահերթ լուծման խնդիր ունի՝ բնակարանի խնդիրը, որ կնոջն ու երեխաներին տեղավորի այնտեղ, մինչեւ տեսնի՝ ինչ է լինում։ Գագիկ Խալափյանի բազմանդամ ընտանիքին, թեկուզ ժամանակավոր, բնակարան է անհրաժեշտ։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am