ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին երբեք զենք չի վաճառել

Ամերիկայի հայ համայնքը կոչ է անում բոլոր կառավարություններին արգելել զենքի վաճառքը Ադրբեջանին:

Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից եւ ոչ մեկին զենք երբեւէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով: «Տարիներ շարունակ մեր մտահոգություններն ենք արտահայտել Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի աճի կապակցությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանից սպառազինությունների գնումների կապակցությամբ»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, միջազգային հանրությունը եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգները պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. «Մենք լիովին հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները ապագայում նույնպես ոչ մի դեպքում չպետք է զենք վաճառի Ադրբեջանին»: Վերջին 15 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով սահմանափակ ռազմական օգնություն է հատկացրել՝ զինծառայողների վերապատրաստման եւ կապի միջոցների ձեռքբերման համար: Ամերիկայի հայկական համայնքը սակայն մտադիր է պահանջել սեփական կառավարությունից, որպեսզի այն սառեցնի Ադրբեջանին ուղղվող նաեւ այդ սահմանափակ հատկացումները: Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը կարող է կանխվել մի քանի եղանակով, այդ թվում, ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ աշխատանքի արդյունքում: Դրանից բացի, Համբարյանը հիշատակում է այսպես կոչված «Լեհիի օրենքը», որի համաձայն, ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացող ցանկացած հաստատություն, որը մարդու իրավունքների կոշտ խախտումներ է կատարում, զրկվում է այդ օգնությունը երբեւէ ստանալու հնարավորությունից: «Մեր կարծիքով, կան բավարար հիմքեր, որպեսզի մեր կառավարությունը հետաքննություն նախաձեռնի, պարզելու, թե արդյոք Ադրբեջանը խախտել է «Լեհիի օրենքը», – նշում է Համբարյանը: Արամ Համբարյանի կարծիքով, հավասարակշռություն ապահովելու համար ժամանակն է եկել, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն արգելի ցանկացած տեսակի օգնություն Ադրբեջանին, այլեւ՝ ռազմական աջակցություն տրամադրի հայկական կողմին. «Մեզ անհրաժեշտ է համոզված լինել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այնպիսին է, որ Ադրբեջանը չի մտածի, թե կարող է ուժով հարցը լուծել», – նշում է Համբարյանը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի մեղադրանքները եւ իր հերթին մեղադրանքներ ներկայացնում: Այս հարցում Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան խնդիրը բացարձակապես խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտությունն է:
 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am