Քննարկել են Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու միջոցների ձեռնարկումը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին և քննարկել Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրությունում նշվում է. «Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին: Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։ Անդրադարձ է արվել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների համագործակցությանն առնչվող հարցերի»։
