Արտակ Զեյնալյանի պաշտոնանկության իրական պատճառները

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «․․․Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար: Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»,- գրել է նա:
Զեյնալյանի հայտարարությունը որևէ հստակ պատկերացում չի տալիս նրա հրաժարականի պատճառների մասին, այնինչ տվյալ ժամանակահատվածում, երբ իշխանությունը նախաձեռնել է անցումնային արդարադատության գործընթաց, արդեն ուշագրավ է դառնում նախարարի հրաժարականը։ Քաղաքական շրջանակներում վարկածներ են պտտվում, թե ինչ պատճառով նախարարը հեռացավ։ Ըստ այդ վարկածների՝ Արտակ Զեյնալյանը հակադրվել է անցումնային արդարադատության Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին, ասել է, որ վեթինգ իրականացնել հնարավոր չի լինի առանց սահմանադրական փոփոխությունների, քանի որ միջազգային կառույցները սանկցիաներ կկիրառեն Հայաստանի դեմ, իսկ լավագույն դեպքում թույլ չեն տա գործընթացը կյանքի կոչել։ Բայց Փաշինյանը ասել է, որ գործընթացը չի կարող ուշ սկսվել, պետք է անել հնարավորինս արագ։ Բացի այդ Արտակ Զեյնալյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է նաեւ դատարանների մուտքերն արգելափակելու ժամանակ՝ ասելով, որ դրան վատ ուղերձ է հաջորդելու արտաքին աշխարհից։ Վարկածներից մեկի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Զեյնալյանին «պատժել» է ընդդիմադիր պահվածքի համար եւ վեթինգի նախագիծը հանձնարարել է պատրաստել խորհրդարանում։
Ընդհանրապես Արտակ Զեյնալյանը վերջին ամիսներին իր անհամաձայնությունն է հայտնել շատ գործընթացներում , իսկ այս հրաժարականը նշանակում է, որ նույնիսկ վարչապետի կաբինետի անդամների համար ընդունելի չէ իր որոշումները։ Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես չի թաքցրել, որ Զեյնալյանի հետ կապված ֆրակցիայում մտահոգություններ են եղել։ Սակայն, Մակունցի խոսքով՝ իրենց այդ մտահոգությունները վարչապետին կամ փոխվարչապետերին չեն ներկայացրել. «Մենք հարցը քննարկել ենք խմբակցության նիստերից մեկի ժամանակ։ Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտահոգություն, հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այս համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»։Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին դատարանների մուտքերը արգելափակելուց հետո «Իմ քայլի» նիստերից մեկում, ըստ մամուլի հրապարակումների, պատգամավորները դժգոհություն էին հայտնել Արտակ Զեյնալյանից՝ պնդելով, որ ԲԴԽ–ն ու ՍԴ–ն իրենք առաջարկում են ցրել, իսկ Զեյնալյանն ասում է, որ դա հնարավոր չէ։«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի մեկնաբանել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը, հիշեցրել է, որ Արտակ Զեյնալյանը նախարար նշանակվելուց հետո կասեցրել է իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը:

Անի Սահակյան

դիտվել է 12678 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am