Կկեղծի՞ Փաշինյանն Աբովյան քաղաքի ընտրությունները

Նիկոլ Փաշինյանին ամբողջատիրական իշխանության հաստատման համար անհրաժեշտ են «ժողովրդի» կառավարություն, որն արդեն ունի, «ժողովրդի» խորհրդարան, որն արդեն ունի, «ժողովրդի» դատարաններ, որոնք ուզում է ունենալ, «ժողովրդի» մարզպետներ, որոնց արդեն ունի, «ժողովրդի» ուժային կառույցներ ու գործ սարքող մարմիններ՝ դատախազություն, ՀՔԾ և այլն, որոնք արդեն ունի, և «ժողովրդի» համայնքապետեր, որոնց մի մասին ունի, իսկ մյուս մասին ձգտում է ունենալ։

«Ժողովուրդ» ասելով Փաշինյանը, բնականաբար, նկատի ունի ինքն իրեն։ Իրական ժողովուրդ, որին կարող է փողոց հանել, նա այլևս չունի, և դա ցույց տվեցին և՛ հունվեյբինական ջիվանների 20–հոգանոց «հանրահավաքները», և՛ դատարանների դռները փակելու՝ տապալված ու հակասահմանադրական ակցիան, և՛ մյուս բոլոր հրապարակային գործընթացները, այդ թվում՝ Աբովյանի քայլերթը։

«Ժողովրդի» իշխանություն հաստատելու ճանապարհին Փաշինյանին նյարդայնացնում են Գագիկ Ծառուկյանն ու նրա խմբակցությունը։ Ու թեև Ծառուկյանը հիմա հնազանդվում է իշխանություններին առավել քան երբևէ, միևնույն է, նրա դեմ կան «դասակարգային» ատելություն և «դասակարգային» պայքարի պլան։ Այդ առումով հետաքրքիր զարգացումներ են սպասվում Աբովյան քաղաքում։ Տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ։

Ինչպես և մյուս քաղաքներում, Փաշինյանը «մեխի գլուխ» է առաջադրել որպես «Իմ քայլի» թեկնածու։ Մյուս կողմում Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, ով համարվում է Ծառուկյանի «մարդը», թեև դա շատ հարաբերական է։

Ծառուկյանն, ի դեպ, հրապարակավ չի աջակցում Գևորգյանին։ Թերևս՝ վախից։

Բայց որքան էլ վախենա Ծառուկյանը ու իրեն հեռու պահի ընտրություններից, միևնույն է, հանրային գիտակցության մեջ նա ընկալվում է որպես ընտրության մասնակից։

Փաշինյանի համար Աբովյանում սեփական «պոլի փեդ» ունենալը շատ կարևոր հոգեբանական ու քաղաքական նշանակություն ունի։ Քանզի Աբովյանի առումից հետո Ծառուկյանին քաղաքականապես ու տնտեսապես հետապնդելու գործընթացն է՛լ ավելի մեծ թափ կհավաքի։

Արդեն իսկ գործի են դրվել վարչական լծակները։ Կոտայքի «Շվոնդեր» մարզպետն անձամբ է ղեկավարում քայլարած քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը, իսկ Նիկոլն օրերս գլխավորում էր Աբովյանում տեղի ունեցած քայլերթն՝ ի պաշտպանություն «մեխի գլխի»։ Քայլարած թեկնածուի օգտին աշխատում են նաև նախկինում ՀՀԿ–ամետ «տասովշիկները»։

Ի դեպ, Նիկոլի քայլերթն, ակնհայտորեն, չստացվեց, քանզի դրան ավելի շատ այլ տեղերից բերված «քայլորդներ» էին մասնակցում, քան աբովյանցիներ։ Այդ ձախողումն, ըստ Փաշինյանի թիմակիցների, մտահոգել է նրան, ու հիմա «Իմ քայլում» ուզում են դիմել հին մեթոդին՝ ընտրակեղծիքին։ Այլ տարբերակ քայլարածները չունեն, քանզի գործող քաղաքապետի համեմատ՝ մյուս թեկնածուն պարզապես կրկեսի ծաղրածու է հիշեցնում։ Համ էլ Նիկոլն այն վարկանիշը չունի, ինչ նախորդ տարի, որ «պոլի փեդին» հեշտ ու հանգիստ «ընտրեցնի»։

Զանգվածաբար կկեղծի՞ ընտրությունները Փաշինյանը, թե՞ ոչ, պարզ կդառնա առաջիկա կիրակի օրը։

Նկատենք, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում Աբովյանում մի մեծ փուչիկ է պայթելու։ Փաշինյանի բարձր վարկանիշի ու նրա՝ «ընտրություններն այլևս չեն կեղծվելու» խոստում–փուչիկը։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սկանդալի մեջ է․ նորից պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին․ Արամ Սարգսյան (video) Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է․ «Ապրելու երկիր» Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում Օմանը հայտնել է Իրանից իր քաղաքացիների անվտանգ տարհանման մասին Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում… Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված. Զառա Հովհաննիսյան Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի. Արտակ Բեգլարյան Օդի ջերմաստիճանը կնվազի Մերձավոր Արևելքում պատերազմը ամոթ է ողջ մարդկության համար. Հռոմի Պապ Քո կատարած հանցանքների համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն․ Անանյան Արմինե Մոսիյանն է, երեխան գրկին, ադրբեջանական հռթիներից պատսպարված․ քպ-ականներն անվանում «փախածներ» ԵԽ-ի ուշադրությունն ու ներգրավվածությունն այս պահին թե՛ անհրաժեշտ են, թե՛ տեղին․ Ռոբերտ Ամստերդամ Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am