ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով, հստակ պատասխան չտվեց:
«Ես ինչ կարգավիճակ կարող եմ... համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից...
Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Եթե իմ մանսնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը «Մարտի 1-ի» հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։
Այնուհետև տեղեկացրեց նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրենց կառավարությունից զանգել են եւ հրավիրել են հանդիպման. «Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, եղել եմ կես ժամ կամ 25 րոպե, և տեսնելով խառնաշփոթ վիճակ, ես թողել գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու եւ քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել գնացել եմ»,–նշեց նա։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը