«Հանրությանը պետք է նաև շատ կարևոր բան ասենք, որ անձի պրոգրեսիվ հարկման տեսլականը պետք է նայեք եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից: Նեգատիվ էֆեկտը կամ համահարթեցման հետ կապված սոցիալական անարդարության էֆեկտը հարթվում է գույքային հարկի պրոգրեսիվ համակարգի ներմուծմամբ»։ Նման բացահատրություն տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` միաժամանակ նշելով նաև, որ ձեռնպահ կմնա համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ ինչ-որ բան հայտնելուց, քանի որ Պեկ-ը իրականացնում է հարկային վարչարարություն այն գործիքով, որը կտրամադրվի իրեն:
«Համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ ես կարող եմ միայն որպես տնտեսագետ իմ կարծիքը հայտնել։ Դժգոհությունները կայանում են նրանում, որ հարկման, այսպես ասած, հավասարաչափ սկզբունքը չի պահպանվում, այսինքն՝ ավելի մեծ եկամուտ ստացողը և ավելի նվազ եկամուտ ստացող նույն դրույքաչափով են հարկվում:
Այդտեղ կա սոցիալական անարդարություն՝ կիսում եմ այդ տեսակետը, բայց ամբողջ աշխարհում կա 3 տեսակ: Երբ որ դու սահմանում ես համահարթ 1 տոկոս, ոչ թե սանդղակ, սահմանում ես նաև չհարկվող շեմ և ըստ էության, պահում ես փոքր եկամուտ ստացողին ավելի քիչ հարկելու գաղափարը: Կա, որ շեմ չկա, կա ուղղակի սանդղակ, ինչը էսօր մենք ունենք: Մյուսը՝ սանդղակի հետ միասին կա նաև շեմ։ Երեք տարբերակներից բոլորը քննարկվել են կառավարությունում, քննարկումների արդյունքում ընդունվել է այն տարբերակը, որը ներկայացվել է ԱԺ-ին»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով իր հրաժարականի մասին հրապարկումներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ այդ լուրերն առաջին անգամ լրագրողներից է լսում: «Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենաոչէական հարցն է, որ տալիս եք»,-կարճ պատասխանեց նա:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը