Ինչի՞ հաշվին է անցած տարի գերակատարվել տնտեսական աճը

168 ժամը գրում է.«2018թ. Հայաստանում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել է նախորդ կառավարության և նախորդ Ազգային ժողովի կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ՝ նշվել է 4,5 տոկոսը։ Այսինքն` ըստ էության 2018թ. գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը` ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից»,- Ազգային ժողովի հանձնաժողովներում անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի բերած այս ցուցանիշներն անշուշտ անվիճարկելի են։ Իրականում այդպես էլ կա։ Սակայն շատ կարևոր է ասել նաև, թե ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին է հաջողվել գերակատարել տնտեսական աճի պլանը։


Միանգամից արձանագրենք, որ դա առաջին հերթին՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նախորդ կառավարության շնորհքն է։ Տնտեսական աճի ապահովման գործում էական դեր ունեցավ հատկապես տարեսկզբին դրսևորված բարձր ակտիվությունը, ինչը, սակայն, չհաջողվեց պահպանել հետագայում։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է` նշենք, որ առաջին եռամսյակում, երբ թավշյա հեղափոխությունը դեռևս չէր սկսվել, Հայաստանում արձանագրվեց աննախադեպ բարձր` 9,9 տոկոս տնտեսական աճ։ Իշխանափոխությունից հետո տնտեսական աճն աստիճանաբար նվազեց։ Արդեն երկրորդ եռամսյակում այն կազմեց 7,4 տոկոս։

Տնտեսական աճը փլվեց հատկապես տարվա երկրորդ կեսին. առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Երրորդ եռամսյակում, երբ կառավարության ղեկավարումն անցել էր Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում տնտեսական աճը կազմեց ընդամենը՝ 2,5, իսկ չորրորդում` 3,4 տոկոս։

Ահա այս ամենի հանրագումարում էլ պետական բյուջեով նախատեսված 4,5 տոկոսի փոխարեն՝ հաջողվեց ապահովել համախառն ներքին արդյունքի 5,2 տոկոս ավելացում։ Դժվար չէ տեսնել, թե դրանում որքան է Նիկոլ Փաշինյանի կառավարության անմիջական մասնակցությունը։

Ընդհակառակը` այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխությունից հետո, ամենևին էլ չէր բխում տնտեսության շահերից։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` կառավարությունն իրականացրեց մի շարք չպատճառաբանված քայլեր, որոնք մեծապես հարվածեցին տնտեսական գործընթացներին։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը մտավ անորոշությունների ու սպասումների երկար փուլ, որը պահպանվում է մինչև այժմ։ Իր գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսվարողների համար։ Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները, որոնք կտրուկ կրճատվեցին և, չնայած Նիկոլ Փաշինյանի խոստումներին, մինչև այժմ էլ չեն վերականգնվում։

Արդեն երկրորդ եռամսյակում արտաքին կապիտալի հոսքերը պակասեցին գրեթե 11 անգամ։ Մինչդեռ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կրկնակի ավելի էին, քան հաջորդող վեց ամիսներին։ Խնդիրների առջև հայտնվեցին մի շարք կարևոր և խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք այսօր էլ շարունակում են մնալ նույն վիճակում։

Եվ ո՞վ էր այդ ամենի մեղավորը, եթե ոչ՝ կառավարությունը։ Վերջինս իրենից կախված ամեն ինչ արեց՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրողներին փախցնելու համար։ Տարբեր պատճառաբանություններով քրեական գործեր հարուցվեցին բազմաթիվ տնտեսվարողների նկատմամբ։ Այս ամենի հետևանքները շատ արագ արտահայտվեցին տնտեսական ցուցանիշների վրա։ Արդյունքում՝ տարեվերջին տնտեսական աճի տեմպը տարեսկզբի համեմատ գրեթե կիսով չափ պակասեց։

Էապես դանդաղեց արտաքին առևտրի ակտիվությունը` պայմանավորված, առաջին հերթին, արտահանման ծավալներով։ Տարեվերջին արտահանման աճի տեմպն ավելի քան 4 անգամ ցածր էր առաջին կիսամյակի համեմատ։ Դեկտեմբերին նույնիսկ անկում գրանցվեց։

Զարգացման միտումներն իշխանափոխությունից հետո դանդաղեցին նաև մյուս գրեթե բոլոր ոլորտներում. շինարարության մեջ արձանագրվեց ընդամենը 4,5 տոկոս աճ։ Այն դեպքում, երբ տարեսկզբին հասնում էր 20 տոկոսի։ Արդյունաբերությունը մի կերպ 4,3 տոկոս աճ ապահովեց։

Փոխարենը` այդպես էլ անկումից դուրս չեկավ գյուղատնտեսությունը։ Արտադրության ծավալներն այս ոլորտում կրճատվեցին 7,6 տոկոսով։ Եվ դրա հիմնական մեղավորը կառավարությունն էր։ Գրեթե մեկ ամիս ուշացավ Սևանից ջրի բացթողումը, ինչի հետևանքով մի շարք մշակաբույսեր չորացան և շարքից դուրս եկան։

Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն անցած տարվա տնտեսական աճը, որը 2,5 կետով զիջում էր 2017թ. ցուցանիշը, ոչ միայն վերագրում է իր ղեկավարած կառավարությանը, այլև համարում է մեծագույն հաջողություն։ Եթե սա է հաջողությունը, ապա այլ բան անիմաստ է ասել։

Ու բնավ զարմանալի չէ, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքնագոհ հայտարարում է, թե կառավարությանը հաջողվել է կատարել 2018թ. բյուջեն։ Մինչդեռ իրականում բյուջեն թերակատարվել է` թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի գծով։

Ճշգրտված պլանի համեմատ՝ բյուջեի եկամուտներն անցած տարի պակաս են եղել 1,7 տոկոսով։ Ծրագրավորվածի համեմատ՝ քիչ է ստացվել 24 մլրդ դրամ։ Ներքին հարկային եկամուտները թերակատարվել են 5 միլիարդով։

Պակաս է կատարվել շուրջ 80 մլրդ դրամի ծախս, կամ 5,3 տոկոսով քիչ նախատեսվածից։

Եթե եկամուտների դեպքում թերակատարումն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա դա որևէ կերպ արդարացված չէ ծախսերի դեպքում։ Փոխարենը բյուջետային ֆինանսավորման միջոցով խթանելու տնտեսական ակտիվացումը, կառավարությունը մի բան էլ խնդիրներ է ստեղծել տնտեսության համար։

դիտվել է 352 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am