Քաղաքական այս «սոուսի» պատրաստումը լավ բան չի հուշում. Արծվիկ Մինասյան

««Ժամանակ»-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:


– Վերջին օրերին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ՀՅԴ-ի հետ: Հարգելի՛ Մինասյան, գործ ունենք ներքաղաքական նոր օրակարգի՞ հետ՝ ՀՅԴ-ի կողմից:

– Այն, ինչ վերջին օրերին հրապարակ է նետվել, դրա մեծ մասը կեղծ օրակարգ է, և կեղծ թիրախ է հայտարարված, այդ թվում՝ նաև Դաշնակցությունն է որպես կեղծ թիրախ հայտարարված: Ինչո՞ւ: Ես կարծում եմ՝ բոլոր այն անձինք և ուժերը, ում չի հաջողվում երկրում դրական զարգացումներ արձանագրել՝ սոցիալ-տնտեսական կյանքի, բարոյահոգեբանական միջավայրի, փորձ են անում թիրախ դարձնել ՀՅԴ-ին:

Տրամաբանական է, որ նախորդ շատ ռեժիմներ, որոնք ազգային գաղափարախոսությունը համարում էին կեղծ քաղաքական կատեգորիա, այնուհետև նրանք և նրանց շարունակականությունը այսօր փորձում են իրական գործ անելու փոխարեն, հայտարարություն անել՝ քաղաքական մի ուժի ահաբեկչական որակում տալով:

– Հարգելիս, մի՛ արեք այնպիսի բաներ, որ այդպիսի որակումներ չստանաք:

– Իսկ ի՞նչ է արել Դաշնակցությունը: Նախ՝ ծեծի հետ ընդհանրապես կապ չունի:

– Այն, որ ՀՅԴ-ն կարող է ՀԱԿ-ի ներկայացուցիչ ծեծել, դա տրամաբանակա՞ն է:

– ՀՅԴ-ն կապ չունի: Եթե առանձին անհատներ, կուսակցականներ կամ ոչ կուսակցականներ որոշակի վարքագիծ են դրսևորում, պետք է հասկանալ պատճառները: Իսկ պատճառներն առաջին հերթին թաղված են այնտեղ, որ հրապարակային բռնության սպառնալիքներ են հնչում, իսկ առանձին դեպքում նաև կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, բայց դրանց չի արձագանքում քաղաքական իշխանությունը:

– Նկատի ունեք Հրանտ Մարգարյանի հետ վե՞ճը:

– Նաև դա: Բացի դրանից, տեսեք, պատին ծեփելուց, ասֆալտին փռելուց սկսած, կոնկրետ գործողություններով վերջացրած՝ գրեթե չկա մի օղակ, որտեղ ժողովրդի անվան տակ չի գործադրվել հենց բռնություն կամ չի հնչել այդպիսի սպառնալիք՝ գլուխ ջարդելու և այլն:

– Դաշնակցականի՞ հանդեպ:

– Ո՛չ: Խոսքը վերաբերում է ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին, ովքեր ունեն կամ չունեն պաշտոն, ներկայացնում են կամ չեն ներկայացնում հանրության լայն զանգվածներին: Երբ մթնոլորտն այնպիսն է, որ իշխանությունը, սկսած առաջին դեմքից, վերջացրած տարբեր տրամաչափի քաղաքական կշիռ ունեցող անձանցով՝ ոչ միայն դեմ չեն արտահայտվում, այլ հակառակը, իրենց առանձին վարքագծերով իրենք են խրախուսում ատելությունը, թշնամանքը, սև ու սպիտակի բաժանելը և այլն, ու դրա դեմ, փաստորեն, հասարակության առանձին հատվածների ընդվզումը գնահատվում է որպես բռնություն, իսկ մինչ այդ արվածը պարզապես ժողովրդավարություն, դա պարզապես աբսուրդ է:

– Եկեք ուրիշ տեսանկյունից նայենք: Հայաստանի նոր իշխանության նկատմամբ հակաքարոզչություն իրականացվո՞ւմ է:

– Ցանկացած իշխանության նկատմամբ հակաքարոզչություն իրականացվում է:

– Այնպիսի ընդգծված հակաքարոզչություն, որպիսին մենք վերջին 30 տարում չենք տեսել:

– Եթե խոսքը վերաբերում է ՀՅԴ-ի կողմից իրականացվող հակաքարոզչությանը, ոչ: Իսկ առհասարակ, իհարկե կա, և հակաքարոզչությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին ծագումնաբանություն ունի, բնական է սա:

– Ըստ Ձեզ, որպես փորձ ունեցող քաղաքական գործիչ, ինչպե՞ս պետք է վարվի իշխանությունը, ընդ որում՝ գոնե այս հարցերում անփորձ իշխանությունը:

– Ես չէի ասի անփորձ, որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձառու քաղաքական գործիչ է:

– Իշխանությունը միայն Նիկոլ Փաշինյա՞նն է:

– Ամբողջ իշխանությունն այսօր, ըստ էության, կենտրոնացած է մեկ անձի ձեռքում: Մենք, մեծ հաշվով, սահմանադրական փոփոխությունները, որ քաջալերում էինք, նպատակը հենց անձնակենտրոն իշխանության տարաբաժանումն էր, ապակենտրոնացումն էր, իրական ժողովրդավարական և իրավական համակարգի ստեղծումն էր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ շարունակվում է նույն տրամաբանությունը, նույն գիծը, և հրապարակային իշխանության բոլոր ճյուղերի խառնիճաղանջ այսպիսի «սոուս» պատրաստելը լավ ընթացքի մասին չի խոսում: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալ-տնտեսականից սկսած, արտաքին մարտահրավերներով, անվտանգության խնդիրներով ավարտած, և իշխանության գերխնդիրը պետք է լիներ համախմբել հանրությանը, ոչ թե տարաբաժանել, ոչ թե սեպ խրել մեկը մյուսի մեջ և փորձել այդ ամեն ինչի միջից «սև ու սպիտակ» ջոկել, սա հասարակությանը պառակտելու գործողություն է, և մեր կոչն է եղել կանխել այս ամեն ինչը: Մեր ակցիայի նպատակն էլ էր դա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 431 անգամ
Լրահոս
Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Մրցանակ՝ Փաշինյանին, ցմահ՝ գերիներին, ապտակ՝ Հայաստանին. Սուրեն Սուրենյանց (video) 47-ամյա տղամարդը հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ Փաշինյանը դա էլ է նվիրում թուրքերին և ադրբեջանցիներին․ ինչ սարսափելի հետևանքներ են սպասվում (video) Ձյուն է տեղում Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Եկեեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am