ՀՅԴ հանրահավաքում ստացած դեղին քարտը վարչապետը վերադարձրեց «սևով»

Ժամանակը գրում է.«Մի քանի շաբաթ առաջ ՀՅԴ հանրահավաքում ստացած դեղին քարտը վարչապետ Փաշինյանը վերադարձրեց «սևով»՝ փաստացի կանխարգելելով դեղինը կարմիրի վերածելու ՀՅԴ մտադրությունը: Ընդ որում, այդ վերադարձի հնարավորությունը կամ, ավելի ճիշտ, առիթը վարչապետին տվեց հենց ՀՅԴ-ն օրերս տեղի ունեցած հայտնի ակցիայի միջոցով, որով Դաշնակցությունն արձագանքեց ՀԱԿ ակտիվիստներից մեկի հանդեպ բռնության միջադեպին: Դաշնակցության ներկայացուցիչները այցելեցին ոստիկանություն՝ հայտարարելով, որ իրենք են ծեծել ակտիվիստին՝ սոցցանցերում ազգային արժեքների և Արցախի մասին վատ բաներ հրապարակելու համար:


Այն, որ այդ տեսանկյունից կա խորքային խնդիր, և ՀՅԴ ռեակցիան ու ակցիան պետք է դիտարկել հենց այդ խորքային, համապարփակ շրջանակում՝ կասկածից վեր է, որովհետև սոցցանցային անպատասխանատու և անարգելակ հռետորաբանությամբ ակտիվիզմը պակաս խնդիր չէ հանրության «կյանքի» և առողջության համար, որքան բռնությունը կամ բռնության քարոզը: Սակայն այս խնդրի, այսպես ասած, մշակութաբանական և հանրային օրգանական ասպեկտներին կանդրադառնանք այլ առիթով: Տվյալ պարագայում վարչապետ Փաշինյանի համար կոշտ ելութի առիթ դարձավ տեղի ունեցածի քաղաքական ասպեկտը, թեև վարչապետը անդրադարձավ նաև բռնության ընդհանրապես, աներկբա, այսպես ասած, վերքաղաքական դատապարտման անհրաժեշտությանը՝ անկախ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարային պատկանելությունից:

Վերադառնալով քաղաքական ասպեկտին՝ ՀՅԴ ակցիան Նիկոլ Փաշինյանին փաստորեն ընձեռեց հիբրիդային պատերազմի մասին հայտարարելու և դրա դեմ պայքարի քաղաքական ուղերձը ձևակերպելու առիթ, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը դարձել էր առիթ մայիսի 20-ի ելույթի և գործընթացի կատալիզացիայի համար:

Փաստորեն, ՀՅԴ-ն դեղին քարտի փոխարեն՝ խոշոր հաշվով դեղին քարտ-բլանշ տվեց վարչապետ Փաշինյանին՝ դեղին քարտ-բլանշ հիբրիդային պատերազմի դեմ: Դրա «սևով» վերադարձը անշուշտ Հայաստանում քաղաքական նոր իրողությունների ձևման գործընթացի բաղկացուցիչներից է, ինչի մասին է վկայում Փաշինյանի հայտարարությունը, որ իշխանությունը չունի քաղաքական գործունեությամբ և անգամ սուր քննադատությամբ զբաղվող ուժերին արգելակելու որևէ խնդիր, խնդիրը, այսպես ասած, իրավիճակի ապակայունացման հիբրիդային մեխանիզմների կիրառման արգելակումն է: Այստեղ տողատակը բավականին խորքային է և առնչվում է Հայաստանի ինքնիշխանության հարցին:

Բանն այն է, որ այդ ինքնիշխանության խնդրում քաղաքական իմունիտետի ձևավորումը Հայաստանի ռազմավարական խնդիրն է: Իսկ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որի Հայաստանում քաղաքականությունից առավելագույնս դուրս մղվեն այդ հիբրիդային տեխնոլոգիաներն ու մտածողությունը, որոնք հայաստանյան քաղաքականության մեջ ներդրվել և գեներացվել են նախորդ համակարգի գոյության օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններում: Բանն այն է, որ այդ հիբրիդային մոտեցումները ստեղծում են արտաքին միջամտության պարարտ դաշտ: Վերջին հաշվով, թավշյա հեղափոխության հաջողության գրավականներից մեկն այն էր, որ Փաշինյանը նախաձեռնեց գործընթացը, որը սկզբունքորեն բացառում կամ գերնվազագույնի էր հասցնում այդ «հիբրիդի» տրամաբանությունն ու բաղադրիչը: Պատահական չէ նաև, որ, այսպես կոչված, հակահեղափոխական կամ կոնտրհեղափոխական ալիքը շեշտը դնում է հայաստանյան ներքին կյանքում հիբրիդայնությունը վերականգնելու վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 313 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am