ՌԴ-ն չի կարող իր շահերը ստորադասել կոնկրետ անձերի հետ հարաբերություններին. նրա ռազմավարական գործընկերը պետությունն է

Իրատեսը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունների բարդագույն ֆոնին բավականին հետաքրքիր իրադարձության ականատես եղանք։ Խոսքը 100 միլիոն դոլար վարկային գծի մասին է, որը պետք է Ռուսաստանը հատկացնի Հայաստանին սպառազինություն ձեռք բերելու համար։ Հրապարակված տեղեկատվության մեջ ասվում էր, որ բանակցությունները այս համատեքստում բավականին հաջող են ընթանում, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանին ռուսական իշխանությունները այնքան էլ չեն վստահում։

Իհարկե, առաջին հայացքից կարող է պարադոքս թվալ այն փաստը, որ վստահություն չվայելող ՀՀ իշխանությունների օրոք Հայաստանին է հատկացվում 100 մլն դոլար վարկ։ Սակայն իրականում Ռուսաստանն ունի իր ռազմավարական նշանակության խնդիրները։ Այս առումով Հայաստանը, ինչպես և ամբողջ Անդրկովկասն ու մեր տարածաշրջանը, գտնվում են Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների շրջանակում։ Ռուսաստանը խնդիր ունի ապահովելու իր ռազմավարական դաշնակցի, իր հետաքրքրությունների տիրույթում գտնվող երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը՝ ապահովելով ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։

Այս առումով Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տալիս, որ իր ռազմավարական գործընկերը պետությունն է, որի հետ ինքն աշխատում է, և ոչ թե կոնկրետ անձը, որն այդ պահին գտնվում է երկրի ղեկին։ Ժամանակի ընթացքում այդ անձը կարող է փոխվել, սակայն Ռուսաստանի ստրատեգիական նշանակության հարցերը մշտապես արդիական են, և ՌԴ-ն չի կարող իր շահերը ստորադասել կոնկրետ անձերի հետ հարաբերություններին։ Անկախ նրանից՝ ՀՀ ղեկին կլինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ այլ գործիչ, Ռուսաստանը շարունակելու է հաստատակամ մնալ իր համար կարևորագույն հարցերի տիրույթում։

Անցած մեկ տարին ցույց տվեց, որ Ռուսաստանն իրեն հետաքրքրող խնդիրներում՝ անվտանգության և պաշտպանության համակարգերի պահպանում, հետևողական է։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ գրեթե ամբողջովին սառեցված են տնտեսական ծրագրերը Հայաստանի հետ, սառեցված են թե պետական, թե ռուսաստանաբնակ հայ գործարարների մակարդակով։ Ակնհայտորեն երևում է, որ ռուսներն առանձնապես չեն զբաղվում ՀՀ-ում ներդրումներով, քանի որ դա նրանց ստրատեգիական հետաքրքրությունների հարթության մեջ չէ։ Ռուսները շատ զգուշորեն հետևում են հայաստանյան իրադարձություններին, գուցե և չեն ցանկանում ուժեղացնել ՀՀ գործող իշխանություններին սոցիալ-տնտեսական առումով։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ վճռորոշ դեր է խաղացել ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ, քանի որ նա է թելադրել էներգակիրների գները։ Այս առումով ՌԴ ձեռքում են Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական լծակները, մասնավորապես սոցիալական հարցերը, քանի որ գնագոյացումը երկրում բխում է հենց էներկագիրների սակագնից։

Այսպիսով՝ դատելով Ռուսաստանի քայլերից՝ կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր առաջնահերթություններն ու շահերը որևէ այլ պետության, ալյանսի, առավել ևս քաղաքական կառույցի զիջելու նպատակ չունի։ Սա պետք է հաշվի առնի Հայաստանի գործող իշխանությունը և համապատասխան եզրակացություններ անի արտաքին և անգամ ներքին քաղաքական որոշումներ ընդունելիս, առավել ևս պետք է վերացնի «փնթիությունը» իր ֆորմալ և ոչ ֆորմալ կապերի ոլորտում կասկածելի համբավ ունեցող կազմակերպությունների, հիմնադրամների և նման այլ օտարերկրյա ազդեցության գործակալական ցանցերի ներկայացուցիչների հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 888 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am