Թողեք՝ ասմունքեն. ինչեր ասես, որ չի տեսնում ԱԺ ամբիոնը

«Իրատես» թերթը գրում է.

«Ինչեր ասես, որ չի տեսնում Ազգայի ժողովի ամբիոնը. էլ օլիգարխներ, էլ շշի հարվածի սպառնալիքի տակ ելույթ ունեցող ապագա վարչապետ, էլ անդրդվելի ու գոռգոռացող կին երեսփոխաններ, էլ տրանսգենդեր կին, օրեր առաջ էլ՝ ասմունքի պապակը հագեցնող պարմանուհի:

Ազգային ժողովի տեխնիկական անձնակազմը եթե իմանար, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի ելույթը ոչ թե քաղաքական օրակարգի կամ օրենսդրական որևէ նախագծի մասին է, այլ հուզականության ելևէջներով շաղախված ձոներգ, գուցե դրան համապատասխան հանդարտ երաժշտություն միացներ, դահլիճում մոմեր շարեր, պատգամավորներին թաշկինակներ բաժաներ, ամբիոնի չորսբոլորն էլ վարդի թերթեր շաղ տար:

Ի՜նչ հուզական տեսարան կլիներ. ծափահարությունների քաղաքականությունը որդեգրած երիտասարդ պատգամավորներն այս անգամ հոտնկայս կծափահարեին, սրտակեղեք ելույթից հետո Թագուհին կմաքրեր արցունքի վերջին կաթիլն ու գլուխ կխոնարհեր գործընկերների առջև: Չեմ բացառում անգամ, որ ԱԺ անցագրային կետի աշխատակիցները տոմսեր վաճառեին՝ ներկա գտնվելու ասմունքի չտեսնված ցերեկույթի, որտեղ գործող անձինք «օրինաստեղծներն» են:

Գեղարվեստական խորհրդարան ունենալը վատ չէ, ավելին՝ նույնիսկ օգտակար կարող է լինել քաղաքական բուռն ու լարված մթնոլորտը մեղմելու առումով: Բայց հանուն արդարության ասենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում դեռևս որևէ օրինագծի շուրջ բովանդակային թեժ քննարկում չի ծավալվել, ուր մնաց, թե բանավիճող խորհրդարանականներին հանդարտեցնելու կարիք լինի: Թեև նորեկների ճնշող մեծամասնությունը ծաղրում էր նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Արցախին վերաբերող ելույթները, բայց նրա ասածի մեջ ճշմարտություն կար, ուղղակի պաթոսն էր շատ:

Այժմ, սակայն, նախկինների վրա անբռնազբոս կերպով հռհռացող նորերն անում են նույնը՝ ուղղակի առանց գաղափարի, սոսկ պաթոսով: Ում ի՞նչ է տալիս իշխանափոխությունից մեկ տարի անց «թավշյա հեղափոխության» մասին խոսելը, «ոչ թե «Իմ քայլը», այլ՝ «Մեր քայլը» համեմատությունն անցկացնելը, եթե այսօր այդ «հեղափոխության» պտուղները վայելելու փոխարեն երիցս լսում ենք մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին՝ գեղարվեստական բառուբանով ու թատերական հուզականությամբ:

Ասմունքեք, երգեք, պարեք, ուրախացեք, ինչքան ուզում եք, բայց ոչ խորհրդարանում: Իհարկե, բոլոր մահկանացուների նման դուք էլ ունեք հույզեր ու զգացմունքներ, բայց դրանք ի ցույց դնելու լավագույն տեղը, հավատացեք, խորհրդարանական երկրի թիվ մեկ ամբիոնը չէ: Քանի որ ձեր սխալներն ու վրիպումները սիրում եք արդարացնել՝ անընդհատ կրկնելով, թե՝ «նոր ենք, թողեք սովորենք» թույլ տվեք մի բան էլ ես հուշեմ. Ազգային ժողովի ամբիոնը նախատեսված է քաղաքական հայտարարությունների, օրենսդրական նախագծեր ու փաթեթներ ներկայացնելու, կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի, հանրապետության վարչապետին, նախագահին, պետական այլ գերատեսչությունների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելու ու նրանց խոսելու հնարավորություն տալու, ԱԺ խմբակցությունների ու պատգամավորների՝ քաղաքական և օրենսդրական բնույթի հայտարարությունների համար: Հուսով ենք՝ այս և այլ քննադատությունները, ձևավորված պրակտիկայի համաձայն, սվիններով չեք ընդունի, ասելով՝ թողեք՝ ասմունքենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

դիտվել է 739 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am