Աթենքում հայ է սպանվել
Greek City Times-ի փոխանցմամբ, Աթենքի արվարձաններից մեկում, էլիտար կուրորտային շրջանում հայ է սպանվել:
41-ամյա տղամարդը սպանվել է անհայտ անձանց կողմից Գլիֆադայի իր տան մոտակայքում գտնվող ավտոտնակում: Հանցագործները կրակ են բացել 2 ատրճանակով:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվածը զբաղվում էր փողերի լվացմամբ: Ոստիկանությունն այժմ հետաքննություն է վարում:
