Ամերիկյան ականակրին Սու-24-ի մոտեցումն անհանգստացնում է
Վաշինգտոնը մտահոգված է ամերիկյան ռազմածովային ուժերի ականակրին ռուսական ռազմական ինքնաթիռի «վտանգավոր մոտեցմամբ», չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, հայտնում է RIA Novosti-ն: «Այդ միջադեպը բացարձակ չի համապատասխանում միջազգային ջրերում և միջազգային օդային տարածքներում մեկը մյուսից անվտանգ հեռավորության վերաբերյալ պրոֆեսիոնալ ռազմական նորմերին»,- ասել է Էռնեստը: «Վերջին տարիների ընթացքում եղել են այդպիսի դեպքերի բազմակի կրկնություններ, երբ ռուսական զինվորականները, այդ թվում` ռազմական ինքնաթիռները, չափազանց շատ են մոտեցել մեկը մյուսին կամ այլ ծովային կամ օդային տրանսպորտի, առաջացնելով անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ, և մենք շարունակում ենք մտահոգվել այդ առումով»,- ասել է նա:
