Նիկոլ Փաշինյանը սխալ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած մտքերին ու դրանց վերաբերյալ Բակո Սահակյանի արած հայտարարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։ Արտգործնախարարն, իհարկե, մի հազար ձեւ փորձեց մանեւրել ու հարցերին չպատասխանել ըստ էության, սակայն նրա կցկտուր մեկնաբանություններից անգամ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկոտ հայտարարությունները հիմնազուրկ են։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ սենսացիոն բացահայտում արեց։ Ովքեր են այն դավադիր ուժերը, որոնք, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա, հարցին՝ Փաշինյանը ծանր մեղադրանքն ուղղեց Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններն՝ ասելով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ չնայած հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: Դավադիր պատերազմի վտանգ կա՞, հարցին արտգործնախարարը բացասական պատասխան տվեց՝ ըստ էության սխալ հանելով Փաշինյանին: «Ես այդպիսի պատերազմի վտանգ չեմ տեսնում և առավել քան դրանում վստահ եմ, որովհետև սա համազգային հարց է, և որևէ մեկը թող կասկած չունենա: Սա արտահայտվել է բազմիցս: Մենք մեր ներսի քննարկումներում կարող ենք շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե որևէ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնականությունը, ապա խորհուրդ կտամ չսխալվել: Սա արտահայտվել է 1991 թվականից ի վեր, ներառյալ վերջին անգամ` 2016 թվականին: Մեր միասնականությունը որևէ մեկը թող կասկածի տակ չդնի: Մենք ունենք հարցեր, անհամաձայնություններ, բանավեճեր. այսպիսին է մեր հասարակությունը: Բայց միասնական ենք մենք, այո՛»,- պատասխանելով լրագրողների` հող ծախելու մասին հարցին, Մնացականյանն ինքը հարց ուղղեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում` իշխանությունն անի մի գործառույթ, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին և ենթադրի, որ այդ ամենը հնարավոր է ամրագրել պայմանավորվածությամբ, չի կարող այդպիսի բան լինել։ Հող ծախելու հարցերն ընդհանրապես քննարկման ենթակա չեն»։
Արտգործնախարարը համառորեն խուսափեց պատասխանել այն հարցին՝ արդյոք ՀՀ ներկայիս իշխանություններն են Արցախի ղեկավարությանը տեղեկացրել, թե նախկին իշխանություններն ինչի շուրջ են բանակցել։ Որպեսզի ինքը պատասխանի այդ հարցին, նախ պետք է նորմալ ծանոթանա Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի հայտարարություններին։
Փոխարենը նոր բացահայտումներ արեց իր մասով։ Հիշեցմանը՝ երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչ Էդվարդ Նալբանդյանն էր գալիս բյուջեի կատարողականը ներկայացնելու հարցերի մի լայն շրջանակ վերաբերում էր գործուղումների համար ցոփ եւ շվայտ ծախսերին, թանկ բիզնես ավիատոմսերին, այս առումով տնտեսումնե՞ր անում են նոր իշխանությունում, մասնավորապես նախարարի գործելաոճը փոխվել է եւ էկոնո՞մ դասով է մեկնում: Նախարարը պատասխանելիս ասաց, որ իր գործընկերոջը չի անդրադառնա, ինչ վերաբերում է իր կատարած ծախսերին, ասաց. «Մենք ճանապարհորդում ենք այնպես, ինչպես հնարավորություն ունեն բյուջեում: Բացակայել ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է բացակայել, մեկ-մեկ դժվար է, որովհետեւ գիշերային ռեյսեր են, բայց խնդիր չի: Անում ենք ամենը, որպեսզի լինենք ողջամիտ, լինենք մեր ռեսուրսների շրջանակներում եւ նաեւ լինենք պարկեշտ: Ինձ հարցրեցիք նաեւ՝ էկոնո՞մ կլասով եմ գնում, ես անկեղծ ասեմ, շատ հաճախ լինում է, որ ուղղակի պահանջ է կամ անհրաժեշտություն է, որ միայն ես նստում եմ բիզնես կարգում, բայց սա՝ աշխատանքային պահանջից ելնելով է, ոչ միայն անվտանգության: Բայց դրանից ելնելով՝ ես ոչ շատ ուրախանում եմ, ոչ էլ շատ տխրում, աշխատանքային անհրաժեշտություն է: Որպես անձ ես նախընտրում եմ իմ անձնական կյանքով ապրել իմ կյանքը, բայց որպես պաշտոնյա ունեմ պարտավորություններ, որոնք պետք է կատարեմ՝ որպես պաշտոնյա»: Հարցրեցինք՝ խնայողություն կա՞՝ նախարարը պատասխանեց. «Այո, խնայողություն արվում է, բայց խնայողությունը նաեւ պետք է ողջամիտ լինի՝ այն առումով, որ կան անվտանգության հարցեր, պարկեշտության հարցեր, ներկայացուցչական բնույթի հարցեր: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ կարողանում են այս ամենին դիմանալ, տեմպին դիմանալ ու այնպես անել, որ մենք կարողանանք մաքսիմալ հնարավորինս այնպես անել, որ ողջամիտի մեջ մենք կարողանանք իրականացնել մեր գործառույթները,որոնց մեջ ճանապարհորդության մասը գործի մաս է»:

Անի Սահակյան

դիտվել է 4438 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am