Ոստիկանությունը կարծում է, որ Հրանտ Մարգարյանի վրա չի եղել հարձակում, այլ պարզապես «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը»/տեսանյութ/
Դիտել նաև
Բարի գալուստ 90-ական․ Մեսրոպ Մանուկյանը ցույց է տվել Գևորգ Ստեփանյանի հրկիզված մեքենան
Նոր Նորքի թաղապետը սպառնացել է ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին․ Արթուր Չախոյան
Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան
Հակոբ Սանասարյանն այն հատուկենտ մարդկանցից էր, որ երբեք իր պայքարը չդարձրեց քաղաքական-ֆինանսական շահերի գործիք․ Վազգեն Մանուկյան
Այսօր առավոտյան փոստով ստացել եմ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի գրությունը, ուր արձանագրվում է, որ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի եւ ընտանիքի անդամների դեմ մի խումբ ցուցարարների հարձակման պնդումը անհիմն է, չի եղել հարձակում, չի եղել խուլիգանություն, այլ պարզապես նրանք «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է։
Հիմա նորից տեղադրում եմ տեսանյութը։ Դուք դատեք։ Ավելի մանրամասն հետո կանդրադառնամ նյութին։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
