Ադրբեջանը խախտել է խոստումը և օգտագործել զենքը ձեր դեմ». Ստանիսլավ Տարասով

Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին և վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, եթե Հայաստանը վերջնագիր ներկայացնի Ռուսաստանին, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանը փաստացի խախտել է ռուս-ադրբեջանական գաղտնի համաձայնագիրը՝ կիրառելով ռուսական զինատեսակները հայկական կողմի դեմ: Ըստ նրա՝ Մոսկվան, որն աշխատում է երկու ուղղություններով՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, արդեն սպառել է իր այս քաղաքականության ռեսուրսը և ստիպված է փոխել այն, այլապես կկորցնի ամեն ինչ: Տարասովը համոզված է, որ նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում հրահրել է Թուրքիան, որը, պարտվելով Սիրիայում, «վրեժ է լուծում Ռուսաստանից՝ Ադրբեջանի միջոցով»: «Անկարայի հաշվարկներով՝ զինված հակամարտության նախաձեռնումը, ուշ թե շուտ՝ 2, 3 կամ 5 օրից, պիտի դարձներ Ռուսաստանը հակամարտության կողմ, և պարզ է, որ Ռուսաստանը կկանգներ Հայաստանի կողմը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է: Իր հերթին Թուրքիան, որը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, կհայտարարեր, որ Ադրբեջանի կողմնակիցն է և կանցներ գործնական քայլերի: Դրանից հետո Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հայտարարում է, որ Մինսկի խումբը ներկայիս կազմով արդյունավետ չէ, քանի որ Ռուսաստանը հակամարտող կողմերից մեկն է, հետևաբար կա՛մ Ռուսաստանը և Թուրքիան պիտի միավորվեն և լուծեն խնդիրը, կա՛մ էլ Ռուսաստանը պետք է դուրս գա Մինսկի խմբի համանախագահների կազմից: Դա կնշանակեր, որ Մինսկի խումբը փլուզվում է, և պատահական չէ, որ հակամարտության նախօրեին Ադրբեջանը հարձակվեց Մինսկի խմբի վրա՝ մեղադրելով նրան հիմնախնդիրը իր սցենարով չլուծելու համար»: Այս բարդ իրավիճակում Ռուսաստանը,- ասում է Տարասովը,- հասկանալով, որ Հայաստանը սպասում է վճռական աջակցության, կարողացել է պահպանել հավասարակշռությունը, և պատահական չէ, որ Մեդվեդևը նախ եկավ Երևան, հետո գնաց Բաքու, Պուտինը խոսնակի միջոցով կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները, գործի անցան Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները: Փորձագետը համոզված է, որ հենց սա հնարավորություն է տվել վերջնական արդյունքում հասնել փխրուն հրադադարի հաստատմանը: «Գլխավոր արդյունքն այն է, որ Թուրքիան չկարողացավ մտնել Կովկաս»,- եզրակացնում է Ստանիսլավ Տարասովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը որևէ արդյունքի չի հասել, քանի որ ուժերի հարաբերակցությունը առանձնակի չի փոխվել առաջին գծում, իսկ Մինսկի խումբը շարունակում է աշխատել:  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am