Քաղաքական գործիք.ուր է տանում Փաշինյանը Վանեցյանին

Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով նախաձեռնում է դատական իշխանության բարեփոխման գործընթաց, մյուսով ավերում իրավական կառույցներն ու դրանց հեռվացնոմ օրենքով սահմանված լիազորություններից; Կամ կարելի է ասել, նա այդ կառույցները դարձրել է քաղաքական գործիք իր ձեռքում եւ օգտագործում է ըստ նպատակահարմարության:

Այսպիսով, նորմալ իրավական պետությունում այնպիսի աղմկահարույց հայտարարություններ, որոնք կարվեին վարչապետի, կամ պետության առաջին դեմքի մակարդակով, ինչպիսին եղել են Փաշինյանի կողմից, անհետեւանք չէին մնա: Իրավապահ մարմիններն առնվազն կզբաղվեին այդ հայտարարութուններով, որոնք իրենց մեջ ազգային անվտանգության սպառնալիքներ են պարունակում: Ոչինչ, որ Փաշինյանի բազում իրավական հայտարարություններ իրականում ջուր են, դեմագոգիա, զորօրինակ, թե Մարտի մեկը ամբողջությամբ բացահայտված է, բայց հնչում են մտքեր, որոնք հիրավի արժանի են պատշաճ ուշադրության: Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հարեւան Իրանում հայ համայնքի առջև ելույթում արծարծեց այն քաղաքական գործիչների թեման, որոնք, ըստ Փաշինյանի, ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ:

Ամիսներ են անցել այդ հայտարարությունից, բայց ոչ Փփաշինյանն է գաղտնազերծում նրանց անունը, ոչ էլ անվտանգության ծառայությունն է հայտնաբերում օտարերկրյա ՀՀ քաղաքացի գործակալներին:
Աղմկոտ հայտարարությունների շարքը լրացնում է Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան նախկին ուժեր, որոնք ծրագրում են դավադիր պատերազմ, որպեսզի այդ ողջ մեղքը բարդեն իր վրա: Փաստորեն, Նկոլ Փաշինյանը գիտի մոտալուտ պատերազմի մասին, բայց ձեռքերը ծալած սպասում է, թե ով կսանձազերծի այն:

Հայտարարություններից մեկն էլ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին է, որոնց մասին հեղափոխությունից մեկ տարի անց խոստովանեց վարչապետը, ասելով, թե նախկին իշխանությունը ԱԱԾ արխիվից իր հետ մի շարք փաստաղթեր է տարել: Այսօր ԱԺ-ում վերջին երկու հայտարարությունների մասին լրագրողները հարցրեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, թե նչ պատասխանեց նա, շատ հուզիչ էր…Դավադիր պատերազմի մասին հարցին ի պատասխան, ասաց, թե վարչապետը սպառիչ պատասխաններ է տվել այդ մասին, իսկ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղերի վերաբերյալ գործ դեռեւս չի հարուցվել , ինչու, որովհետեւ ինչպես Վանեցյանն ասաց, դա յուրահատուկ գործ է:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնալիք պարունակող հայտարարությունները պարզունակ դեմագոգիա են, ջուրծեծոցի, առանց իրական հիմքի, այլապես ԱԱԾ-ն կգնար դրանց հետքերով եւ կբացահայտեր ինչպես դավադիրներին, այնպես էլ գործակալներին եւ այլն:

Միթե կարելի է այսպիսի անպատասխանատու հայտարարություններ անել եւ իրավապահ կառույցներին էլ օգտագործել իբրեւ քաղաքական գործիք եւ երբ, որ պահին պետք է նրանց աշխատեցնել, երբ պետք չէ, հանգիստ նստեցնել տեղը: Իրավական ցանկացած պետությունում նման հայտարարություններն անհետեւանք չէին մնա, գուցե մեզ մոտ հարկադրված պարաուրդի են մատնվել, քանի որ հասկանում են, որ արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործ կհարուցվի նման վտանգավոր սուտ հայտարարություններ տարածելու, հանրության շրջանում խուճապ առաջացնելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 2084 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am