ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնում է RIA Novosit-ն՝ հղում կատարելով ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միջնորդ երկրները Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը և անմիջապես սկսել խաղաղ բանակցությունները: Մենք կաշխատենք կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Ուորլիքը:
