Միջգերատեսչական գզվռտոց

«168 ժամ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) տեղի ունեցող ստվերային պրոցեսները չեն խանգարել, որպեսզի այս ամիս եւս ծերերն իրենց կենսաթոշակը ժամանակին ստանան: Ավելին, եթե նախկինում պետական գանձարանից դուրս եկող կենսաթոշակները հասցեատիրոջը հասնում էին ամեն ամսվա 3-րդ աշխատանքային օրը, ապա մայիս ամսվա կենսաթոշակը ՍԱՊԾ-ն սկսեց բաշխել օր առաջ՝ հունիսի 4-ից:

Իսկ դա նշանակում է, որ ամեն ամսվա ընթացիկ տվյալների հավաքագրումը (ողջերի, մահացածների, նոր նշանակված անձանց եւ արտագաղթածների մասին), ինչպես նաեւ այդ տվյալների նույնականացումն օպերատիվ կերպով իրականացվել է անգամ տեղեկատվական ընդհանուր բազայի չսպասարկման պայմաններում:

Ասում են, ՍԱՊԾ-ի գերազանցիկ ղեկավարը, իր ակտիվ աշխատանքով ամեն կերպ փորձում է կառավարությունից թաքցնել իրենց ներքին կոնֆլիկտները, որոնք առնչվում են հենց ՍԱՊԾ-ի հիմնական գործառույթները համակարգող էլեկտրոնային թոշակի տեղեկատվական բազայի հետ:

Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր ՍԱՊԾ-ում գնումների գործընթացով սկիզբ առած «նոր բիզնես միջավայրի» եւ այդ միջավայրում փող աշխատելու ձգտումով կռիվ տվող հեղափոխական պաշտոնյաների ներքին գզվռտոցներին: Տեղեկացրել էինք, որ 100.000-200.000 դրամով կասկածելի գործարք էր արվել, եւ ահա այդ գործարքով վտանգված է թվայնացված արխիվների բազայի աշխատանքը:

Իսկ դա նշանակում է, որ Վազգեն Խաչիկյանի դեմքով ասոցիացվող սոցապֆոնդը, որն արդեն 5-6 տարի գործում է ֆինանսական շեղումները բացառող էլեկտրոնային կենսաթոշակի տարբերակով, նորից վերադառնում է հին ու փնթի բարքերին, իսկ պատճառն այս բազան սպասարկելու՝ 50 մլն դրամանոց մրցույթը շահելու կռիվն է:

Կողմերից մեկը հենց ներսի պաշտոնյա է. վերջերս այս մութ պատմության մեջ ներքաշվել է նաեւ Ֆինանսների նախարարությունը: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ոլորտ եկած նոր տերերի միջոցով 50 մլն դրամանոց սպասարկումը վերցվել է արխիվները թվայնացրած հեղինակի՝ «Ալեքսանյան եւ որդիներ» ընկերության ձեռքից, եւ չնչին տարբերությամբ գործը հանձնվել է մեկին, ով դրա ո՛չ ռեսուրսն ուներ, եւ ո՛չ էլ գործի էության մասին պատկերացում: Եվ ուշագրավ է այն, որ դեռեւս չճշտված տեղեկության համաձայն՝ «Ռեսեթ կոմպյուտերս սերվիս» ընկերության հետ գործարքը լեգալացվել է հենց ՍԱՊԾ պետի տեղակալի անմիջական ջանքերի շնորհիվ:

Արդյունքում՝ գործը տապալվեց, մրցույթում կասկածելի հիմքով շահած ընկերությունը ձախողեց առաջին իսկ ամիսը սպասարկելիս: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը միանգամից հետքայլ արեց, որպեսզի մեկ անձից գնում իրականացնելու մեխանիզմով բազայի սպասարկումը կրկին վերադարձնի նախկինում համակարգն աշխատացրած մասնագետներին:

Բայց խնդիրը դարձյալ մնում է օդից կախված. հիմա էլ Ֆինանսների նախարարությունն է անհարկի միջամտություններով գործին խանգարում: Մեկ ու կես ամիս է՝ արհեստական խոչընդոտներով նախարարությունը թույլ չի տալիս, որպեսզի մրցույթն ի վերջո անցկացվի: Կառավարության որոշումով հիմնավոր լուծում ստացած հարցը փաստացի այդպես էլ իրավական ուժ չի ստանում, Ֆինանսների նախարարությունը հանդգնել է ստորադասել վարչապետի որոշումը, եւ իր կամքն է թելադրում: Ֆինանսների նախարարությունը կասկածելի մղումներով հսկայական ջանք է թափում բազայի սպասարկումը հին տերերին չհանձնելու համար, ավելին՝ ձախողած շրջանում օգնության հասած նախկին թիմին սպառնացել են, թե՝ չեք վճարվելու 4 ամիսներին լրացուցիչ աշխատանքը կատարելու դիմաց:

Միջգերատեսչական գզվռտոցների արդյունքում համակարգի սպասարկումն այսօր մեծ հարցականի տակ է դրված, կասեցվել է բազայի ծրագրային ապահովումը: Ապրիլին համակարգը մի քանի օրով լուրջ ճեղք է տվել, զինհաշմանդամների թոշակը 5-6 օր ուշացումով է տեղ հասել:

Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում:

Ֆինանսների նախարարության չինովնիկները երեւի չեն էլ գիտակցում, որ երկրի համար ռազմավարական նշանակության այս տեղեկատվական բազայի սպասարկման միայն մեկօրյա ընդհատումը կբերի առնվազն 100 թոշակառուների թոշակ չստանալուն: Տեղեկատվական շտեմարանում ամեն րոպե մի նոր թոշակառուի բազա ընդգրկվելը եւ մեկ ուրիշի մահվան դեպքով նրա թոշակի սպասարկման չդադարեցումը կհանգեցնի լուրջ շեղումների եւ պետական բյուջեի փոշիացմանը:

Մնում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այս համակարգը կանգ առնի անժամկետ, իսկ դրա վտանգն արդեն իսկ առկա է: Եվ եթե 539.600 շահառուներից բազմամարդ զանգված թոշակը չստանա, պարզ է, թե ինչ տեղի կունենա:

Թվում է՝ այս վտանգը պիտի առաջինը կառավարությունը կանխատեսեր եւ հրատապ քայլեր ձեռնարկեր համակարգի խափանումը կանխելու եւ սոցիալական բունտից խուսափելու համար, մինչդեռ մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը նույնիսկ տեղեկացված չէ խնդրին, չգիտես՝ ինչու, այս հարցում «հանցավոր լռություն» է պահպանում նաեւ ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 842 անգամ
Լրահոս
«Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Քավության նոխազ․ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ում կամուկացի մեջ են. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ» Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am