«Ոչ մի տեղ չտանող ստատուս-քվոն»
Եվրախորհրդարանի` ապրիլի 12-ին կայացած լիագումար նիստում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ ստատուս-քվոն հակամարտության հարցում ոչ մի տեղ չի տանում, և երկու կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է միասին աշխատեն խաղաղ լուծում գտնելու համար: Horizon Weekly-ի փոխանցմամբ` Մոգերինին հաստատել է նաև Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը միակ միջազգային մարմինն է, որն աշխատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը շեշտել է բացառապես խաղաղ լուծում գտնելու անհրաժեշտությունը և կոչ արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի` հրադադարի խախտումները հետաքննելու անկախ մեխանիզմի առաջարկները:
