Իսրայելցի մտավորականը դեմ է, որ իր երկիրը զենք վաճառի Ադրբեջանին

Իսրայելցի վիպագիր, խմբագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիր Օրա Ահիմեյրը դեմ է, որ իր երկիրը զենք վաճառի Ադրբեջանին` այն ընդդեմ հայերի օգտագործելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարներ ը» թեմայով գիտաժողովի մեկնարկին տեղեկացրեց նա: «Ես դեմ եմ դրան: Իսրայելը մեծ քանակությամբ զենք է արտադրում և արտահանում, և ամբողջ աշխարհում է վաճառում: Ինձ համար շատ ցավալի է այն հանգամանքը, որ այդ զենքն Ադրբեջանն օգտագործում է հայերի դեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց մտավորականը: Մեր դիտարկմանը` թե ինքը` որպես մտավորական, արդյո՞ք լծակներ չունի` կոչ անելու իր երկրի կառավարությանը չվաճառել զենք Ադրբեջանին, Օրա Ահիմեյրը պատասխանեց. «Մտավորականների և գրողների զենքը գրիչն է: Եթե նրանք դեմ են ինչ-որ բանի, նրանք գրում են դրա մասին: Մենք չունենք ուղղակի ազդեցություն պետական քաղաքականության վրա: Ես վստահ եմ, որ մտավորականների ձայնը լսելի է, նրանք խոսել են և խոսում են այդ մասին, մարդիկ լսում են դա»: Օրա Ահիմեյրը վիպագիր է, խմբագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիրն ու նախկին տնօրենը: Ծնվել է 1941 թվականին Երուսաղեմում, ուսումնասիրել հրեական գրականությունն ու պատմությունը: Սկզբում աշխատել է Լոնդոնի Իսրայելի դեսպանատանը, հետո եղել Վաշինգտոնի Իսրայելի դեսպանատան կանանց հարցերով կցորդ և Իսրայելում կանանց կարգավիճակի հարցերով վարչապետի հանձնաժողովի համակարգողը: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են բազմաթիվ գրքեր: Ահիմեյրն ակտիվ գործունեություն է ծավալում հասարակական, մշակութային, կրթական հարցերով զբաղվող հանրային համայնքներում: Նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ եբրայերեն նոր վեպը լույս կտեսնի այս տարվա հոկտեմբերին:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am